«Աթլետիկ» — «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 02 դկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի «Աթլետիկ» — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ առաջիկա խաղում կհաղթի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը, բայց երկու թիմերն էլ գոլ չեն խփի:

Շատերը համարում են, որ Իսպանիայում, և ոչ միայն այնտեղ, այլևս ամբողջ աշխարհում համաշխարհային ֆուտբոլի գլխավոր կլասիկոն դա «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև դիմակայությունն է՝ «Էլ Կլասիկոն», բայց Իսպանիայում կա ևս մեկ դիմակայություն, որն ընդունված է դասական համարել, ո՛չ «Էլ Կլասիկո», բայց սա կլասիկայի ժանրից է՝ «Աթլետիկն» ընդդեմ «Ռեալի», այսինքն Բասկոնիան ընդդեմ Մադրիդի: Սա առհասարակ քաղաքական ենթատեքստ ունեցող հանդիպում է, բացի դրանից Բիլբաոյի «Աթլետիկը» միշտ էլ աչքի է ընկել իր ֆուտբոլային քաղաքականությամբ, բացառապես օգտվել միայն բասկերից: Կապ չունի, թե նրանք իսպանացի են, գերմանացի թե ֆրանսիացի, նրանք օգտվում են միայն բասկյան արմատներ ունեցող ֆուտբոլիստների ծառայություններից:

«Ռեալի» մոտ փոքր-ինչ ծանր է, ոմանք ծաղրում են «Ռեալի» ղեկավարությանը՝ ասելով, որ թիմը խաղացողներին ընտրում է ըստ FIFA համակարգչային տեսախաղի վարկանիշների: Սակայն դա իհարկե այդպես չէ, «Ռեալը» բազմիցս ցույց է տվել, որ կարող է հիասքանչ տրանսֆերներ իրականացնել: Բացի դրանից, վերջերս կոտրել է նաև այն կարծատիպը, որ թիմը կառուցվում է միայն միլիոնների շնորհիվ, ակումբի սաները, մասնավորապես Մարկո Ասենսիոն համարվում էր այս մրցաշրջանի հայտնություններից մեկը: Մրցաշրջանի մեկնարկը փառահեղ էր անցկացնում: Բայց, իհարկե, նա այժմ փոքր-ինչ նստել է, սակայն դա Ասենսիոյի հետ կապված չէ: Ուղղակի Մադրիդի «Ռեալը» վերջին շրջանում հաջող շարք չի անցկացնում: Այնպես չէ, որ «Աթլետիկի» դեմ խաղում «Ռեալի» շանսերը բավական բարձր են գնահատվում:

«Սերուցքայինները» կրկին կորցրել են Գարեթ Բեյլին: Զինեդին Զիդանը լրագրողների հետ զրույցում դժվարացել է պատասխանել, թե երբ շարք կվերադառնա ուելսցին առաջատար ֆուտբոլիստը: Բայց առանց նրա էլ «Ռեալը» շարունակում է խաղի ֆավորիտ մնալ ու հաղթելու շանսերը բավական մեծ են: Անգամ Կելյոր Նավասն է ապաքինվել վնասվածքից, իսկ դա նշանակում է, որ նա է պաշտպանելու «արքայական» ակումբի դարպասը; Իսկ դա իրենից ենթադրում է, որ ըստ իս, կհաղթի «Ռեալը» և երկու թիմերն էլ գոլ չեն խփի: Այսինքն երկու ելք՝ ««Ռեալի» հաղթանակ» և «երկու թիմերն էլ գոլ կխփեն՝ ոչ»: Դրա համար սահմանված է 2,7 գործակից:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 14-րդ տուր
22:45/2 դկտ
«Աթլետիկ» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ