«Աթլետիկ» – «Մալյորկա»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
«Աթլետիկը» բացահայտ ֆավորիտ է․ թիմի հաղթանակի համար սահմանվել է 1․35 գործակիցը։ «Բարսելոնայից» հետո ամենաշատը հենց «Աթլետիկն» է նվաճել Իսպանիայի գավաթը։ Բիլբաոյի թիմն այս մրցաշարի արքան է և ապացուցել է դա նախորդ տարիներին եզրափակիչ դուրս գալով։ Բայց խնդիրն այն է, որ «Աթլետիկն» այդ եզրափակիչներում պարտվել է։ Վերջին անգամ թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը 1984 թվականին։ Վերջին 16 տարում բասկերը 6 անգամ դուրս են եկել եզրափակիչ, սակայն պարտվել են 5-ում։ Մյուս կողմից էլ, այդ եզրափակիչներում մրցակիցները եղել են «Ռեալը», «Բարսելոնան», «Ռեալ Սոսյեդադը»։ Թիմեր, որոնց չի կարելի վերևից նայել։ Այդ պատճառով էլ «Աթլետիկը» ֆավորիտ չի եղել։
Բայց հիմա թիմը բացահայտ ֆավորիտ է։ Եզրափակիչի ճանապարհին թիմը 4։2 հաշվով հաղթել է «Բարսելոնային», իսկ կիսաեզրափակիչում ջախջախել է Մադրիդի «Աթլետիկոյին»։
«Մալյորկայի» համար սա կյանքի խաղ է։ «Աթլետիկը» ներքին առաջնությունում պայքարում է լավագույն քառյակում հայտնվելու համար, իսկ «Մալյորկան» մրցաշարային աղյուսակի միջին հատվածում է։ «Աթլետիկն» ավելի լավ խաղ է ցուցադրում և վերջերս ջախջախել էր «Մալյորկային» 4։0 հաշվով։ Դրանից առաջ կայացած հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։ Ինձ թվում է, որ վերջապես եզրափակիչում «Աթլետիկը» կհաղթի։
Կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ չի լինի, քանի որ եզրափակիչում ճնշումը մեծ կլինի։ 2 թիմերն էլ ոչ գոլառատ հանդիպումներ են անցկացնում, լավ են գործում պաշտպանությունում, քան հարձակման գծում։
Ընտրում եմ առաջին խաղակեսի գոլերի տոտալը 1-ից քիչ խաղադրույքը՝ 1․58 գործակցով։ Ընտրում եմ նաև «Աթլետիկը» չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․45 գործակցով։
Իսկ ավելի բարձր գործակցով տարբերակի համար ընտրում եմ «Աթլետիկի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 2․20 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: