«Աթլետիկ» — «Լաս Պալմաս». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Բասկերն ընդդեմ «Լաս Պալմասի»: «Լաս Պալմասը» խաղ ցուցադրող թիմ է: Նախորդ տուրում թիմը պատմական հաղթանակ տարավ՝ 4:1 հաշվով ջախջախելով «Գրանադային»: «Լաս Պալմասը» իր խաղաոճն ունի. թիմը հազվադեպ է փակվում: Երբ նույնիսկ խաղում է դրսում, թիմը հակագրոհներով իր շանսերն ունենում է: Վիճակագրությունը ասում է հետեւյալը. երկրորդ խաղակեսը առաջինից ավելի արդյունավետ կստացվի: Դա չի նշանակում, որ ես առաջարկում եմ հենց այդ տարբերակը: Հնարավոր է, «Աթլետիկը» առաջին խաղակեսում երկու անգամ գրավի մրցակցի դարպասը: Խաղերի մեծամասնությունում «Լաս Պալմասը» ե՛ւ գոլ է խփում, ե՛ւ բաց թողնում հենց երկրորդ խաղակեսերում: Այդպես եղավ նույնիսկ «Գրանադայի» հետ խաղում: «Էսպանյոլի» հետ եւս «Լաս-Պալմասը» գնդակ բաց թողեց երկրորդ կեսում: Իր հերթին՝ «Աթլետիկը» «Լեւանտեի» ու «Սելտայի» հետ խաղերում հաղթանակների հասավ ընդմիջումից հետո խփած գոլերի շնորհիվ: Հետեւաբար, ինձ թվում է, որ պետք է խաղալ «երկրորդ խաղակեսում տոտալ 1,5-ից շատ» (2,16 գործակից) տարբերակով:
Կդիտարկեի նաեւ բասկերի հաղթանակը «տոտալով»: Ինձ թվում է, նրանք կհաղթեն, բայց գոլ բաց կթողնեն: Այստեղ եւս հիանալի գործակից է սահմանված՝ 2,36:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: