«Աթլետիկ» Բիլբաո — «Վիլյառեալ». տանտերերը կհաղթեն

15:00, 06 հնվ 2016
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլը մեկնարկում է Բիլբաոյում, որտեղ տեղի «Աթլետիկը» քիչ անց կընդունի «Վիլյառեալին»:  

«Աթլետիկն» Իսպանիայում գավաթային թիմ է համարվում: Վերջին անգամ բասկյան ակումբն այս մրցանակը նվաճել է ավելի քան 30 տարի առաջ, բայց գրեթե միշտ հայտնվում է որոշիչ փուլերում: Վերջին 6 տարիների ընթացքում «Աթլետիկը» 3 անգամ խաղացել է Իսպանիայի գավաթի եզրափակչում:

1/8 եզրափակչի առաջին հանդիպումը Բիլբաոյի թիմը կանցկացնի տանը, որտեղ ավանդաբար ավելի լավ է հանդես գալիս: Ընթացիկ մրցաշրջանում «Աթլետիկը» սեփական դաշտում պարտվել է միայն «Ռեալին» ու «Բարսելոնային»:

«Վիլյառեալը» գերազանց մրցաշրջան է անցկացնում և լավ շանսեր ունի մեդալների համար պայքարում, ինչը «դեղին սուզանավին» ՉԼ-ի ուղեգիր կպարգևի: Շատ հնարավոր է, որ առաջին խաղում Մարսելինո Տորալը մի շարք առաջատարների հանգստի հնարավորություն տա՝ կենտրոնանալով Լա լիգայում հաջող ելույթների վրա: Ավելին՝ մարզիչն արդեն 1 անգամ վարվել է այդպես: 1/16 եզրափակչի առաջին խաղում կիսապահեստային կազմով «դեղին սուզանավը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով զիջեց համեստ «Հուեսկային», բայց տանը լուծեց վերջինիս հարցերը (2:0):

«Աթլետիկը» հավանաբար դաշտ դուրս կգա մարտական կազմով, այլապես երկրպագուները ոչ մի կերպ չեն հասկանա իրենց սիրելի թիմին:

Հաշվի առնելով բոլոր գործոնները կարծում եմ, որ առաջին խաղում կարելի է խաղադրույք կատարել տանտերերի հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
15:00/6 հնվ
«Աթլետիկ» Բիլբաո — «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ