«Աթլետիկ Բիլբաո» — «Վիլյառեալ». Կոնստանտին Գենիչի վիդեոկանխատեսումը

23:30, 06 փտր 2016
«Матч ТВ» սպորտային ալիքի մեկնաբան, իսպանական Պրիմերայում եւ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնագիտացած, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Աթլետիկ Բիլբաո» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/o9rSnjN0Vx8

Ողջույն սիրելի բարեկամներ: Ես Կոնստանտին Գենիչն եմ: Կանխատեսման տեսանկյունից ամիսը ինձ համար լավ չսկսվեց: Քչերը կենթադրեին, որ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումները կավարտվեին 7:0 եւ 4:0 հաշիվներով: Այո՛, ես հավատում էի «Վալենսիային», բայց Գարի Նեւիլը կրկին հուսախաբ արեց: Հավատում էի նաեւ գալիսյան ակումբին, բայց ամեն ինչ փչացրեց «Սելտայի» նախկին ֆուտբոլիստ Միքայել Կրոն-Դելիի խփած գնդակը: Նրա խփած 4-րդ գնդակը անհրաժեշտ չէր:

Բայց այժմ խոսքը գնում է առաջնության մասին, եւ մենք մի կողմ ենք դնում Գարի Նեւիլի խորտակվող «Վալենսիային» ու «Սելտային» «Սեւիլիայի» հետ: Վերցնում ենք եվրագավաթային ուղեգրերի տեսանկյունից շատ կարեւոր հանդիպում: Այո, «Վիլյառեալը» առավելություն ունի «Աթլետիկի» նկատմամբ, բայց այժմ առանձին հանդիպում է «Սան Մամեսում»: Թիմերը վերջերս հանդիպեցին Արքայական գավաթի շրջանակներում: Հանդիպումը կատաղի, դրամատիկ ու թրիլերային ստացվեց: Առաջին խաղակեսից հետո «Վիլյառեալը» հաղթում էր 2:0 հաշվով, բայց հետո երեք գնդակ ընդունեց ու պարտվեց 2:3 հաշվով: Այնուհետեւ, «Վիլյառեալը» պարտվեց նաեւ տանն ու դուրս թռչեց Իսպանիայի գավաթի խաղարկությունից:

Այժմ առաջնության հանդիպումն է: «Աթլետիկը» լավ մարզավիճակում է: Ակնհայտ է, որ թիմը առաջ է սլանում, իսկ երկրորդ, ինչու չէ նաեւ երրորդ երիտասարդությունը ապրող Ադուրիցի մոտ ամեն ինչ կարգին է: Թիմը տոնուսի մեջ է: Նույնը կարելի է ասել նաեւ «Վիլյառեալի» մասին: Եվ դա հուսադրում է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի հանդիպումներից առաջ:

Ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից. Առաջին՝ երկու թիմերն էլ լավ են հարձակվում: Այդ պատճառով, այս խաղում կդիտարկեմ գոլերի տարբերակը: Որպես կանոն՝ Բիլբաոյում թիմերը չեն փակվում եւ բաց ֆուտբոլ են խաղում: Երբ Winline-ում տեսա առաջարկը, միանգամից մտածեցի, որ այն առաջարկեմ ձեզ վիդեոկանխատեսման մեջ: Տոտալ 2,5 գոլից շատ՝ 2,18 գործակցով: Այն, որ 2 գործակցից ավել է, պետք է խաղալ: 3 գոլ «Աթլետիկ» — «Վիլյառեալ» խաղում՝ «Սան Մամեսում»: Կարծում եմ, այս խաղում պետք է գոլեր լինեն: Ինչպես կավարտվի հանդիպումը, ով կհաղթի, որ կողմը առավելություն կստանա, չեմ կարող ասել, բայց Winline-ում 2,18 գործակցով «տոտալ 2,5 գոլից» շատ խաղադրույքը ինձ դուր եկավ:

Դիտենք «Աթլետիկ» — «Վիլյառեալ» լավ ֆուտբոլը: Ընդ որում, այդ հանդիպումը մեկնաբանելու է իմ գործընկեր Միխայիլ Պոլենովը, իսկ նա մեր ոլորտում համարվում է բարձրակարգ մեկնաբան:

Չենք մոռանում բաժանորդագրվել «Բուքմեյքերների Ռեյտինգի» Youtube-յան ալիքին: Adios amigos!

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
23:30/6 փտր
«Աթլետիկ Բիլբաո» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ