«Աթլետիկ Բիլբաո» — «Վիլյառեալ». Ալեքսանդր Վիշնեւսկու վիդեոկանխատեսումը

23:30, 06 փտր 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Աթլետիկ Բիլբաո» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/Okz-Y0SZ8Oc

Մարբելյայից ողջույն բոլորին: Սա կենտրոն է, որտեղ այժմ մարզվում են տարբեր ռուսական եւ ուկրաինական ֆուտբոլային ակումբներ: Ահա այժմ իմ մեջքի ետեւում Մոսկվայի «Սպարտակի» մարզումն է, իսկ երկու դաշտ այն կողմ՝ Կիեւի «Դինամոն»: Այստեղ մարզվում են նաեւ «Ռոստովն», «Անժին» ու այլ ակումբներ: Բայց այսօր մենք կխոսենք իսպանական ֆուտբոլի մասին: Եվ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Աթլետիկ Բիլբաո» — «Վիլյառեալ»:

Նրանք խաղում են Բիլբաոյում: Հանդիպելու են Իսպանիայի 4-րդ եւ 6-րդ թիմերը: Երկու թիմերն էլ ընթանում են եվրագավաթային գոտում, լավ մրցաշրջան են անցկացնում, խելացի խաղ են ցույց տալիս հարձակման գծում: Այդ պատճառով, այս խաղում խաղադրույք կկատարեի շատ գոլերի վրա: Այս թիմերի միջեւ վերջին 4 խաղերից երեքում հաղթանակ են տարել տվյալ խաղում տանտեր համարվող թիմերը: Եվ այդ խաղերում խփվել է 4-5 գնդակ: Ես կընտրեմ ավելի զգուշավոր խաղադրույք եւ խաղադրույք կկատարեմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն:

«Աթլետիկը» խաղում է տանը, հետեւաբար ակնհայտ ֆավորիտ է: Թիմը լավ մարզավիճակում է: «Վիլյառեալի» մոտ ամեն ինչ կարգին է հարձակման գծում, ճիշտ է՝ վերջին խաղերում նրանք խաղի որակով այդքան էլ չեն ուրախացնում, բայց կարծում եմ՝ «Վիլյառեալը» պետք է ավելացնի, թիմը հիանալի հարձակվողներ ունի՝ Սոլդադոն եւ Բակամբուն: Սոլդադոն բացվեց փլեյմեյքերի դերում, տալիս է մեծ քանակությամբ հիանալի փոխանցումներ: Բացի դրանից, ուշադրություն կդարձնեի այն փաստին, որ այս մրցաշրջանում «Վիլյառեալի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Դենիս Սուարեսը, արդյունավետ է գործում ձախ եզրում եւ գալիք խաղում ավելի մեծ ազատություն կստանա, քանի որ որակազրկված է «Աթլետիկի» աջ պաշտպան Մարկոսը: Դա բավական լուրջ կորուստ է, հետեւաբար կարծում եմ, որ «Վիլյառեալը» ձախ եզրում տիրելու է նախաձեռնությանը եւ այնտեղից շատ վտանգավոր պահեր է ստեղծելու: Հասկանալի է, որ «Աթլետիկի» մարզիչը ուշադրություն է դարձնելու դրա վրա: Ինքնաբերաբար, մյուս եզրում ավելի քիչ ուշադրություն է դարձվելու եւ այնտեղ «Վիլյառեալը» կարող է ինչ-որ բան ձեռնարկել ու գրոհները տեղափոխել աջ եզր: Այդ պատճառով, կարծում եմ, որ արդյունավետ խաղ կլինի: Նրան, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, տարբեր բուքմեյքերական ընկերություններում տալիս են մոտ 2,00 գործակից, այդ պատճառով էլ կառաջարկեի այս խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
23:30/6 փտր
«Աթլետիկ Բիլբաո» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ