«Աթլետիկ Բիլբաո» — «Վալենսիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:05, 11 մրտ 2016
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Իսպանիայի եւ Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Աթլետիկ Բիլբաո» — «Վալենսիա» առաջին հանդիպման վերաբերյալ: Այն կկայանա Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում 2-3 գոլ կխփվի: 

Չէի կարող անտարբեր անցնել Եվրոպա լիգայում կայանալիք իսպանական դիմակայության կողքով: Եվ դրա համար խաղադրույք եմ պատրաստել, որը վերջին ժամանակահատվածում ինձ դուր է գալիս` «տոտալ 2-3 գոլ»: Պատճառաբանեմ. «Աթլետիկի» կազմում ամենայն հավանականությամբ չի խաղա Ադուրիցը, բայց մենք հիշում ենք այս թիմերի միջեւ վերջին հանդիպումը, որում բասկերի հարձակվողը միայն վերջնամասում դուրս եկավ փոխարինման: Այդ ժամանակ խաղի վերջնամասում ամեն ինչ դասավորվեց բասկերի օգտին: Բայց ընդհանրապես ընթացիկ մրցաշրջանում այս թիմերի միջեւ հանդիպումները գոլառատ են ստացվում` «Աթլետիկը» 3:1 եւ 3:0 հաշվով հաղթանակներ է տարել: Այստեղ եւս 2-3 գոլ պետք է խփվի: Ափսոս, որ «Վալենսիայի» կազմից մեկ ամսով կբացակայի հիանալի մարզավիճակ հավաքած Դենիս Չերիշեւը: Բայց միեւնույն ժամանակ կան Ալկասերը, Անդրե Գոմեշը, Ֆեղուլին, վերջինիս մոտ արդեն ամեն ինչ կարգին է: «Վալենսիայի» հակագրոհները լավն են: Կարծում եմ` տնային խաղում բասկերը գնդակին ավելի շատ կտիրեն: Իհարկե, թիմերից ոչ մեկ չի մոռանալու պատասխան հանդիպումը, բայց իսպանական ակումբներ են, եւ այստեղ սեփական հարկի առավելությունն այդքան էլ զգալի չէ: Հետեւաբար, արդեն հիմա թիմերը չեն պատրաստվում փակվել:

Իմ կարծիքով` «Վալենսիան» ամբողջովին ընդունակ է գոլ խփել «Սան Մամեսում», իսկ «Աթլետիկի» գոլի հարցում ընդհանրապես չեմ կասկածում` հաշվի առնելով, թե որքան խոցելի է «չղջիկների» պաշտպանությունը: Արդյունավետ հանդիպում չի լինի, վերջիվերջո առաջին խաղն է, բայց սպասում եմ գոլերի:

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
00:05/11 մրտ
«Աթլետիկ Բիլբաո» - «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ