«Աթլետիկ Բիլբաո» — «Վալենսիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

18:15, 18 սպտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Պրիմերայի չորրորդ տուրի «Աթլետիկ Բիլբաո» — «Վալենսիա» հանդիպման վերաբերյալ։ Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում կլինեն շատ խփված գնդակներ, երկու թիմերն էլ գոլ կխփեն։

«Աթլետիկը» 0։3 հաշվով պարտվեց «Սասուոլոյին», դա լոկալ պատմություն է բասկյան ակումբի համար, բայց շատ տհաճ է պարտվել նման հաշվով։ «Սասուոլոն» խաղում էր առանց Բերարդիի։ Զարմացրեց այդ արդյունքը։ Բայց, հնարավոր է, դա կապված է այն բանի հետ, որ բասկերը շեշտն առաջնության վրա են դնում։ Նախորդ տուրում «Աթլետիկին» հաջողվեց շնորհիվ Ռաուլ Գարսիայի հիանալի գոլի հաղթել Լա-Կորունյայում։ Դե իսկ «Վալենսիան» այլևս չի կարող միավորներ կորցնել։ Այն պարտվել է մրցաշրջանի մեկնարկի երեք խաղերում։ Սա վատագույն մեկնարկն է վերջին տարիների ընթացքում։ Պաշտպանությունում հսկայական խնդիրներ կան, դրանք չեն լուծվել անգամ Մանգալայի և Գարայի գալուց հետո։ Արգենտինացին նաև վնասվածք է ստացել և դուրս մնացել շարքից։ Իրականում, զարմացած եմ, որ Պակո Աեստարանը շարունակում է մնալ իր պաշտոնում։ Կարծում էի, որ նա կհեռացվի «Բետիսի» հետ խաղից հետո։ Միևնույն ժամանակ, վալենսիացիների մոտ հարձակման գծում ինչ-որ բան ստացվում է, միայն «Էյբարին» չկարողացան գոլ խփել։

Ինձ թվում է՝ առաջիկա խաղում արժե սպասել, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն։ «Աթլետիկը» պետք է ուղղի Իտալիայում կայացած խաղի անհաջողությունը, «Վալենսիան» ուղղակի իրավունք չունի նույն կերպ շարունակել։ Ըստ իս՝ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը պետք է աշխատի։ Կարելի է անգամ խաղալ «երկու թիմերն էլ գոլ կխփեն և գոլերը տոտալ 2,5-ից շատ» խաղադրույքը։ Այնուամենայնիվ, Իսպանիայի առաջնության մեկնարկին շատ արդյունավետ հանդիպումներ կան։

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, չորրորդ տուր
18:15/18 սպտ
«Աթլետիկ Բիլբաո» - «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Պրիմերա, չորրորդ տուր
18:15/18 սպտ
«Աթլետիկ Բիլբաո» - «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ