«Աթլետիկ» Բիլբաո — «Սևիլիա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

15:00, 14 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի առաջնության և առաջատար եվրոպական լիգաների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Պրիմերայի 8-րդ տուրի «Աթլետիկ» Բիլբաո — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետն արդյունավետ խաղ է կանխատեսում: 

Բիլբաոյում շաբաթ օրը շատ հետաքրքիր հանդիպում կկայանա: «Աթլետիկը» կխաղա «Սևիլիայի» դեմ: Բասկյան ակումբը, իհարկե, ունի լուրջ խաղային խնդիրներ: «Աթլետիկի» նոր մարզչին դեռևս չի հաջողվում համակարգել խաղը: Կան նաև կադրային խնդիրներ: Իկեր Մունիայինը խաչաձև կապանների ծանր վնասվածք է ստացել ու երկար ժամանակով դուրս մնացել շարքից: 7 տուրից հետո 13-րդ տեղն արդյունք չէ, ինչ-որ «Աթլետիկը» հուսացել է ներկայիս մարզիչ Խոսե Անխել Սիգանդայի հետ: Եթե նույն տեմպով շարունակի, ապա կզրկվի աշխատանքից:

Վերջին երկու խաղում «Աթլետիկը» 3-ական գնդակ է բաց թողել: Եվ ընդհանրապես, եթե առաջին երեք տուրում «Աթլետիկը» գոլ բաց չէր թողել, ապա հետո 4 անընդմեջ խաղում գոլ է ընդունել և չի հաղթել: Վերջին երկու խաղում 6 գոլ է բաց թողել: Բացի այդ, Եվրոպա լիգայում զիջել են Լուգանի «Զարյային»:

«Սևիլիան» դրսում, որպես կանոն, չի բացվում, շանս է որսում հակագրոհների վրա: Հաճախ այդ թիմին դա հաջողվում է, ինչպես դա եղել է Ժիրոնայում և Խետաֆեում: Սևիլիացիներն առանց հարցերի նոր մարզադաշտում զիջեցին «Աթլետիկոյին»:

«Սևիլիան» գիտի, թե ինչպես պաշտպանվի ու հաջող խաղա պաշտպանությունում:

Հանդիպումը ցերեկային է: Թեկուզև սա Իսպանիայի հյուսիսն է: Որպես կանոն, ցերեկային խաղերը հազվադեպ են գերարդյունավետ լինում: Բացառությամբ մի քանի խաղերի: Ինձ թվում է, որ այստեղ շատ գոլեր չեն լինի: Խաղադրույք եմ կատարում 1,93 գործակցով «գոլերը տոտալ 2,5-ից շատ» տարբերակի վրա:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 8-րդ տուր
15:00/14 հկտ
«Աթլետիկ» Բիլբաո - «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ