«Աթլետիկ Բիլբաո» — «Ռեալ Սոսյեդադ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Բասկյան հերթական դերբին կկայանա «Սան Մամես» մարզադաշտում: «Ռեալ Սոսյեդադը» լավ մարզավիճակում է: Վերջին 2 խաղերում թիմը 8 գոլ է խփել՝ բաց չթողնելով ոչ մեկը: Այո, մրցակիցները «Էսպանյոլն» ու փրկվելու համար պայքարող «Գրանադան» էին, բայց երևում է, որ հյուրերը լավ են պատրաստված՝ նույնիսկ առանց Ագիրեչեի: Ռմբարկուի դերն իր վրա է վերցրել Ջոնաթասը: Նա կանոնավոր կերպով գոլեր է խփում: Իրեն լավ է դրսևորում Օյարսաբալը, ով 18 տարեկանում հայտնվել է «Ռեալ Սոսյեդադի» կազմում: Վերջին 2 խաղերում նա գոլով է աչքի ընկել: Թիմի առաջատար Կառլոս Վելան լավ մարզավիճակում է: Այնպես որ, հյուրերը գոլ խփելու շանսեր կունենան:
«Աթլետիկը» Եվրոպա լիգայում մեծ ուժեր է ծախսել: Մարսելում բասկերը շատ բարդ հանդիպում անցկացրին: Չեմ կարծում, թե դա կխանգարի տանտերերին գոլ խփելու հարցում, քանի որ Ադուրիսը ֆանտաստիկ մարզավիճակում է: Հաջողության կարող են հասնել նաև Ուիլյամսն ու Մունիայինը, ով բաց թողեց եվրագավաթային հանդիպումը: Հնարավոր է, որ հաղթանակի համար «Աթլետիկի» ուժերը չհերիքեն, բայց նրանք գրեթե միշտ գոլ են խփում՝ բացառությամբ «Վիլյառեալի» դեմ նախորդ խաղի: Այս խաղի համար առաջարկում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը:
Չպետք է մոռանանք, որ թիմերի միջև կայացած նախորդ խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Չեմ հավատում, որ երկրորդ բասկյան դերբին էլ առանց գոլերի կանցնի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: