«Աթլետիկ» Բիլբաո — «Ռեալ Մադրիդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:15, 18 մրտ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Աթլետիկ» Բիլբաո — «Ռեալ Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, գոլառատ խաղում Զիդանի թիմը չի պարտվի:

Իսպանիայում կլասիկո են համարում «Ռեալի» և «Բարսելոնայի» դիմակայությունը, բայց կա նաև մեկ այլ դասական դիմակայություն՝ «Ռեալ» — «Աթլետիկ»: Այս խաղերն անցնում են դիտարժան պայքարում, միշտ լինում են դեղին, անգամ կարմիր քարտեր: Բիլբաոն «Սան Մամեսում» շատ բարդ մրցակից է աշխարհի ցանկացած թիմի համար և կարող է միավորներ խլել «սերուցքայիններից»: Այս մրցաշրջանում «Աթլետիկը» կրկին պայքարում է եվրագավաթային տեղերի համար և բավական լավ է հանդես գալիս: Էռնեստո Վալվերդեի թիմը վերջին 13 տնային խաղում 10 հաղթանակ և 3 ոչ-ոքի է գրանցել: Ինչ վերաբերում է արտագնա խաղերին, ապա բասկերը վերջին 9 դեպքերում չեն կարողացել հաղթանակած վերադառնալ Բիլբաո: Լավ արդյունավետություն են ցույց տալիս Ռաուլ Գարսիան ու Ինյակի Ուիլյամսը:

Ինչ վերաբերում է «Ռեալի» դեմ խաղին, ապա տանտերերը դրան մոտենում են բավական լուրջ կորուստներով: Կենտրոնական պաշտպան Սան Խոսեն որակազրկման պատճառով չի օգնի «Աթլետիկին»: Հավանաբար նրան կփոխարինի Անդեր Իտուրասպեն, մնացած բոլոր առաջատարները կազմ պատրաստ են: «Աթլետիկը» բավական ուժեղ կիսապաշտպանություն և առջևի գիծ ունի:

«Սերուցքայինները» նախորդ տուրում բարդ հաղթանակ տարան «Բետիսի» նկատմամբ: Մադրիդցիները Նավասի պատճառով գոլ բաց թողեցին, իսկ հաղթանակ Զիդանի թիմին պարգևեց կրկին Սերխիո Ռամոսը, ով դարձավ ակումբի պատմության ամենաարդյունավետ պաշտպանը՝ կրկնելով Կառլոսի ցուցանիշը: «Ռեալը» շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Պրիմերայում շուտով ազգային հավաքականների հանդիպումների հետ կապված դադար կլինի, որից հետո կլասիկոն բավական մոտ կլինի: «Ռեալը» նույնպես կորուստներ ունի: Կոենտրանն ու Վարանը ոչ մի կերպ չեն կարողանում ապաքինվել, իսկ Պեպեն դեռ 100%-ով պատրաստ չէ: Փոխարենը որակազրկումից հետո կազմ կվերադառնա Գարեթ Բեյլը: Ամենայն հավանականությամբ Կազեմիրոն համեմատած նախորդ խաղի կխաղա Իսկոյի փոխարեն, Բենզեման՝ Մորատայի, իսկ Բեյլը՝ Խամես Ռոդրիգեսի:

Արդյունավետ խաղ է սպասվում: «Ռեալը» խնդիրներ կունենա: Որպես խաղադրույք կառաջարկեմ «Ռեալի» չպարտվելն ու տոտալ 2,5-ից շատ գոլը: Գործակիցը 1,88 է:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 28-րդ տուր
19:15/18 մրտ
«Աթլետիկ» Բիլբաո — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ