«Աթլետիկ» Բիլբաո — «Ռեալ Մադրիդ». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/y1C7AkCFCbM
Ուրախ եմ ողջունել բոլորիդ «Բուքմեյքերների Ռեյտինգի» ալիքում: Այսօր խոսում ենք մի խաղի մասին, որն ինձ թվում է առանցքային Իսպանիայի առաջնության ողջ վերջնամասում: «Աթլետիկ» Բիլբաոն խաղում է «Ռեալ Մադրիդի» դեմ: «Բարսայի» երկրպագուների բոլոր հույսերը կապված են Բիլբաոյի թիմի հետ, քանզի «Ռեալի» բոլոր մնացած արտագնա հանդիպումներից ակնհայտ ամենաբարդը, միավորների կորստի տեսանկյունից վտանգավորը «Նուեվա Սան Մամես» մարզադաշտում խաղն է: Մարզադաշտ, որտեղ Կրիշտիանու Ռոնալդուն ոչ մի գոլ չի խփել, մարզադաշտ, որտեղ «Ռեալ Մադրիդը» խաղացել է երեք անգամ և հասել ոչ այդքան լավ արդյունքների՝ մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի և մեկ պարտություն, երեք խփած և երեք բաց թողած գնդակ:
Հին «Սան Մամեսում» «Ռեալը» նույնպես չէր փայլում վաստակած միավորների քանակով: Սա շատ բարդ հանդիպում է: «Աթլետիկը» տանը, ինչպես երբեք, պայքարում է հենց Մադրիդի դեմ, հանդիպում քաղաքական կոնտեքստով, լեփ-լեցուն մարզադաշտ: Չափազանց բարդ է լինելու «Ռեալին»: Ինձ թվում է, որ խաղն աներևակայելի դժվար կլինի, ընդ որում որ «Ռեալը» պաշտպանության կենտրոնում խնդիրներ ունի: Պեպեն, ամենայն հավանականությամբ, չի խաղա, հարցականի տակ է Վարանի մասնակցությունը: Եթե ոչ նա, ոչ էլ մյուսը չվերականգնվեն, ապա պաշտպանության կենտրոնում կխաղա Նաչոն՝ զույգ կազմելով Սերխիո Ռամոսի հետ: Սերխիո Ռամոսը ոչ միայն որոշիչ գոլերն է խփում, ոչ միայն կամք ու բնավորություն է, ոչ միայն երկրորդ հարկում հիանալի է խաղում, այլևս «Ռեալի» բաց թողած գնդակների մեծ քանակության պատճառն է:
Չոր վիճակագրությունը խոսում է այն մասին, որ այն խաղերում, որոնցում Սերխիո Ռամոսը չի խաղում, ապա «Ռեալը» երեք անգամ ավելի քիչ է բաց թողնում, քան այն հանդիպումներում, որոնցում խաղում է: Ադուրիցը՝ «Աթլետիկի» հիմնական հարձակվողը, ով չէր բավականացնում, մինչ նա վնասվածք ուներ, վերադարձել է ու խաղացել մեկ հանդիպում: Ահա կարդում եմ նրա հարցազրույցը, որտեղ նա ասում է. «Տանը մենք ավելի ուժեղ ենք»: Դա այդպես է: Հենց սեփական հարկի տակ, ի տարբերություն «Սանտիագո Բեռնաբեուի», «Աթլետիկը» միշտ կռիվ է տալիս Մադրիդի «Ռեալին»:
Իմ կանխատեսումը՝ խաղադրույք եմ կատարում «Աթլետիկի» (+1) ֆորայով հաղթանակի վրա: Վերադարձ, եթե «Ռեալը» հաղթի մեկ գնդակի տարբերությամբ: Ավելի խոշոր, քան մեկ գնդակի տարբերությամբ «Ռեալը» «Նուեվա Սան Մամես» մարզադաշտում երբեք չի հաղթել: Այս անգամ «Աթլետիկը» ոչ մի տեսակի կորուստներ չունի: «Աթլետիկը» նախորդ հանդիպումից հետո մեկ շաբաթ հանգստացել է, ինչպես նաև լավ տրամադրության մեջ է, նախորդ շաբաթ հաղթել է բասկյան դերբիում: «Աթլետիկը» պայքարելու է, և թիմը կարողանում է պայքար մղել «Ռեալի» դեմ: Մադրիդը վերջին ժամանակահատվածում հիասթափեցնում է այն խաղերում, երբ թվում է, որ «Ռեալը» պետք է հեշտորեն հաղթի «Լաս Պալմասին» կամ «Բետիսին»: Մադրիդը կամ միավորներ է կորցնում, ինչպես դա եղավ «Լաս Պալմասի» հետ խաղում, կամ մեծ խնդիրներ է ունենում, ինչպես եղավ «Բետիսի» դեմ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: