«Աթլետիկ» Բիլբաո — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 28 հկտ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Պրիմերայի 10-րդ տուրի «Աթլետիկ» Բիլբաո — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Հայտնի մեկնաբանը կարծում է, որ գոլառատ խաղ կլինի, որում կհաղթեն «կապտանռնագույնները»: 

«Սան Մանես» մարզադաշտը պատրաստվում է ընդունել իսպանական ֆուտբոլի դասական դիմակայություններից մեկին: Բասկերը կմրցեն կատալոնացիների հետ: Իհարկե, վերջին օրերի, վերջին ժամերի գլխավոր տեղեկատվությունը Կատալոնիայի անկախությունն է և բավականին բարդ է ասել, թե ինչ է լինելու հետագայում: Այնուամենայնիվ, առայժմ Իսպանիայի առաջնության դադարի կամ Լա Լիգայից «Բարսելոնա»-ի դուրս գալու մասին որևէ նորություն չկա: Իսպանիայի առաջնությունը շարունակվում է: Այո՛. որոշ ֆուտբոլիստների համար բարդ կլինի մտովի ներկա լինել խաղադաշտում, որովհետև նրանք կատալոնացի են և մտածում են իրենց անկախության մասին՝ կլինի, թե չի լինի ու ինչ հետևանքներ դա կբերի: Սակայն դա լրիվ այլ հարթակի թեմա է: Այստեղ Իսպանիայի առաջնությունն է, անկասկած 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը: Դա նշանավորվում է նաև «Սան Մանես» Էրնեստո Վալվերդեի վերադարձով, բայց արդեն որպես «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ: Ժամանակին նա «Աթլետիկի» գլխավոր մարզիչն է եղել:

«Աթլետիկը» վերջին շրջանում շատ անհաջող է հանդես գալիս: Վերջին 10 խաղից միայն մեկում է հաղթել, այն էլ հոկտեմբերյան հանդիպումներից մեկում՝ հաջողության հասնելով «Սևիլիայի» նկատմամբ: 4 անընդմեջ խաղում պարտվել է ու ոչ-ոքի է արել, իսկ այդ հաղթանակից հետո ևս երեք խաղում չի կարողացել հաղթանակ տոնել: Ընդ որում՝ ոչ-ոքի է խաղացել շվեդական «Էստերսունդի» հետ: Պարտվել է ոչ պակաս համեստ «Լեգանեսին», իսկ Իսպանիայի 3-րդ լիգայի ներկայացուցիչ «Ֆորմենտերայի» հետ ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի գավաթի խաղարկությունում:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա այստեղ ինչպես միշտ ամեն ինչ կարգին է: Միակ տեղը, որտեղ Էրնեստո Վալվերդեն որպես «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ պարտվել է, եղել է Մադրիդը, «Աթլետիկոյի» հետ ոչ-ոքի է խաղացել՝ 1:1: Եվ հիմա հսկայական առավելություն ունի «Վալենսիայի» նկատմամբ՝ 4 միավորի տարբերություն (այժմ մեկ, կանխատեսումն արվել է մինչև «Ալավես» — «Վալենսիա» հանդիպումը): «Կապտանռնագույնները» 5 միավորի առավելություն ունեն «Ռեալի» նկատմամբ:

«Բարսայի» կազմում ֆուտբոլիստներ, ովքեր վաղուց չեն խաղում: Ռաֆինյան դեռևս վնասվածք ունի, Ուսման Դեմբելեի մասին բոլորդ գիտեք, Արդա Թուրանն ու Ալեյշ Վիդալը ոչ մի կերպ չեն կարողանում թափ հավաքել: Թոմաս Վերմալենը չկար և չէր է լինելու, նա դարձյալ վնասվածք է ստացել: Ինիեստան մկանային խնդրի պատճառով չի խաղալու, իսկ ահա Ժորդի Ալբան կազմ ու պատրաստ է ու կլինի խաղադաշտում: Բասկերի կազմում չի լինի Իկեր Մունիայինը և կխաղա Անդեր Իտուրասպեն, նա վաղուց չի խաղադաշտ դուրս եկել:

Ինչ վերաբերում է կանխատեսմանը, ապա ես գտնում եմ, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն և կհաղթի «Բարսելոնան»:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 10-րդ տուր
22:45/28 հկտ
«Աթլետիկ» Բիլբաո - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ