«Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:15, 28 օգս 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում կայանալիք իսպանական Պրիմերայի երկրորդ տուրի «Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում ընդհանուր ուժերով ամենաքիչը երեք գոլ կխփվի: 

Առաջին տուրում երկու թիմերի խաղերն էլ նայել եմ: Բիլբաոյի «Աթլետիկն» առաջին տուրում պարտվեց Խիխոնի «Սպորտինգին», ընդ որում արժանիորեն: Բասկերը երկու գնդակ բաց թողեցին, և դա դեռ Խիխոնը չիրացրեց 11-մետրանոցը: Աբելարդոյի թիմը շատ համակրելի էր նայվում: «Աթլետիկը», նկատելի է, դեռևս հավաքվելու է: Բայց այս խաղում էմոցիաների տեսանկյունից տանտերերի մոտ ամեն ինչ պետք է կարգին լինի: Առաջին տնային հանդիպումը՝ այն էլ «Բարսելոնայի» դեմ: Կարելի է հիշել Սուպերգավաթի համար նախորդ տարվա խաղը, երբ «Աթլետիկը» հաղթեց 4:0: Բայց, ինչպես ինձ է թվում, «Աթլետիկն» այժմ պատրաստ չէ մրցակցել «Բարսելոնայի» հետ: Մյուս կողմից՝ սա տնային հանդիպում է, երկրորդ տուրն է, այստեղ կարող են տարբեր սենսացիաներ լինել: Չեմ պատրաստվում թիմերից ինչ-որ մեկի վրա խաղադրույք կատարել: 2,03 գործակցով առաջարկում եմ ընտրել «տոտալ 3 գնդակից շատ» խաղադրույքը: «Բարսելոնան» շատ լավ վիճակում է, առանց Նեյմարի էլ հարձակման գծում ամեն ինչ լավ ստացվում է: Մեսսիի ու Սուարեսի մոտ ամեն ինչ կարգին է, համակրելի է Դենիս Սուարեսը, Արդա Թուրանը գրեթե ամեն խաղում գոլ է խփում: Ավելի շուտ այստեղ կարելի է գոլեր ընտրել, այլ ոչ թե արդյունք:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 2-րդ տուր
22:15/28 օգս
«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ