«Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/2GKfV9tEQQA
Բոլորին ողջույն Բարսելոնայից: Գալիս է իսպանական Պրիմերայի երկրորդ տուրը՝ շատ ինտրիգային տուրը: Միանգամից երեք խաղերում հանդիպում են եվրագավաթների երկու մասնակիցները, և անկասկած ամենակենտրոնական խաղը կայանալու է Բիլբաոյում, որտեղ «Աթլետիկը» կընդունի «Բարսելոնային»:
Պոտենցիալ բարդ խաղ «Բարսայի» համար: Ընդհանրապես, ստրատեգիական այսպիսի կանխատեսում. ինձ թվում է, որ «Բարսան» մոտակա տուրերում վաղ թե ուշ միավորներ է կորցնելու, քանի որ «Բարսայի» խաղային օրացույցը շատ բարդ է՝ ի տարբերություն Մադրիդի «Ռեալի»: Այն բանից հետո, թե ինչպես «Ռեալը» հաղթեց Սան-Սեբաստյանում պոտենցիալ բարդ հանդիպումը, հաղթեց այն շատ հեշտ, նշում եմ, նրա համար բաց է ուղիղ ճանապարհը դեպի առաջատարություն, քանի որ հաջորդ խաղերում բավական երկար ժամանակ «Ռեալի» մոտ չափից դուրս հարմարավետ խաղային օրացույց է և, ամենայն հավանականությամբ, մինչև Էլ Կլասիկո Զիդանի թիմը կպոկվի և առաջնությունում կգլխավորի:
Բայց ե՞րբ «Բարսան» միավորներ կկորցնի, Բիլբաոյում թե՞ ոչ, տեսնենք: Ինձ թվում է, որ ավելի շուտ ոչ: «Բարսան» ավելի շուտ կկարողանա հաղթել Բիլբաոյում, քանզի շատ լավ մարզավիճակում են կատալոնացիները: Վերջին չորս խաղերում Սուարեսն ու Մեսսին մշտապես շատ խփում են, ողջ թիմը լավ խաղ է ցուցադրում: Հիանալի մարզավիճակում է Բուսկետսը, որը համակարգում է խաղը: Գլխավորը, որ շատ ուրախացնում են լատերալները, և հատկապես դա վերաբերվում է նորեկ Դինին:
Այդ պատճառով ինձ թվում է, որ ավելի շուտ «Բարսան» կկարողանա հաղթել, բայց 1,50 գործակիցը, որը տրվում է «Բարսայի» հաղթանակի համար, շատ ցածր է և պետք է ինչ-որ ավելի գրավիչ բան գտնել:
Այս խաղի վերաբերյալ երկու խաղադրույքներ կառաջարկեի, երկուսն էլ բավական ռիսկային ու բարձր գործակիցներով: Առաջինը՝ 3,00 գործակիցն այն բանի վրա, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, և «Բարսան» կհաղթի: Ինձ թվում է, որ «Աթլետիկը» թեկուզ մեկ գոլ խփելու լավ շանսեր ունի: Սովորաբար «Աթլետիկը» սեփական հարկի տակ խփում է: Վերջին ժամանակահատվածում «Բարսան» շատ հաճախ է խաղում Բիլբաոյում: Նախորդ տարի Սուպերգավաթում պարտվեց 0:4, այնուհետև առաջնությունում հաղթեց 1:0, 2:1 հաշվով էլ առավելության հասավ Իսպանիայի գավաթում: Ինձ թվում է, որ չծերացող Ադուրիցը, որն ամեն տարի ավելի լավն է դառնում, ինչպես գինին, կիսապաշտպանական շատ ուժեղ գիծը, ստանդարտների լավ խաղարկումը, այն, որ թիմը անկյունայիններից շատ է խփում, բարձր պրեսինգն այն բոլոր գործոններն են, որոնք «Աթլետիկին» թույլ են տալիս գոլի հույս ունենալ, բայց «Բարսան» ավելի ուժեղ է: Այդ պատճառով ինձ թվում է, որ 3,00 գործակիցը «Բարսայի» հաղթանակի վրա այն դեպքում, որ «Աթլետիկն» այդուհանդերձ կխփի, արդարացված է:
Մյուս խաղադրույքը՝ ավելի ռիսկային 4,60 բարձր գործակցով այն է, որ առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի կլինի, իսկ երկրորդ կեսում «Բարսելոնան» կհաղթի: Այդպիսի միտումը հիմնված է նրա վրա, որ այսպիսի բարդ արտագնա խաղերում «Բարսան» ինչպես նախորդ տարի, ինչպես այս, շատ հաճախ որոշիչ առավելության հասնում է հենց ընդմիջումից հետո և հաշիվը բացում է երկրորդ խաղակեսում կամ գոլը խփում առաջինից հետո 1:1 հաշվի ժամանակ: Նախորդ տարի այդպես շատ անգամ է եղել, և այս մրցաշրջանում «Բարսան» դեռևս ընդամենը մեկ արտագնա հանդիպում է ունեցել՝ Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Այնտեղ նույնպես «Բարսան» կարողացավ ավելացնել ընդմիջումից հետո: Այն ժամանակ առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի եղավ, ընդ որում «Սևիլիան» ավելի լավ էր խաղում, բայց «Բարսան» հետ մղեց և երկրորդ կեսում շատ ավելացրեց և կարողացավ բացել հաշիվն ու հաղթել:
Ինձ թվում է, որ Բիլբաոյում այդպիսի սցենարի կրկնության շանսերը բավականին լավն են, և 4,60 գործակիցը լիովին արդարացված է: Այդպիսի գործակցով լիովին կարելի է խաղալ այն բանի վրա, որ առաջին խաղակեսում ոչ-ոքի կլինի, իսկ երկրորդում «Բարսան» կհաղթի:
Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի և բոլորին հաջողություններ խաղադրույքներում: Ձեր հետ Բարսելոնայից հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ «Спорт-Экспресс» թերթի թղթակիցը: Բոլորին հաջողություններ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: