«Աթլետիկ» Բիլբաո — «Աթլետիկո Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:15, 22 հնվ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում կայանալիք իսպանական Պրիմերայի 19-րդ տուրի «Աթլետիկ» — «Աթլետիկո» Մադրիդ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն: 

Իսպանական տուրի ամենավառ հանդիպումներից մեկը կկայանա Բիլբաոյի «Նուեվո Սան Մամես» մարզադաշտում: «Աթլետիկն» ընդունելու է «Աթլետիկոյին»՝ «Աթլետյան» դերբի: Դիեգո Սիմեոնեի թիմը ոգեշնչված  ու շատ լավ գավաթային հանդիպում անցկացրեց «Էյբարի» դեմ, երեք գնդակ խփեց, իսկ կարող էր խփել նաև ավելին: «Աթլետիկոյի» մոտ դրա համար բոլոր հնարավորությունները կար: Գումարած՝ առաջին խաղակեսում մրցավարները 0:0 հաշվի ժամանակ չհաշվեցին մաքուր գոլը:

Այժմ «Աթլետիկոն» ընդհանուր առմամբ վատ հանդես չի գալիս: «Աթլետիկոն» շարունակում է ընթանալ այն թիմերի ստվերում, որոնք հետապնդում են «Ռեալին», որը մի փոքր պոկվել է: Չմոռանանք, որ «Ռեալը» մեկ խաղ պակաս է անցկացրել: Մոտ է ընթանում «Սևիլիան»: Այնուամենայնիվ, «Աթլետիկոն» կաշխատի մնալ այս թիմերի խմբում:

Բիլբաոյի դեմ դրսում խաղալը միշտ էլ հեշտ չէ: Դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Հաշվի առնելով, որ Բիլբաոյի մոտ վերջին ժամանակներս ոչ այնքան տպավորիչ շարք է, չկարողացան հաղթել «Ալավեսին», տեսանելի է, որ շատ ուժեր թողեցին «Բարսելոնայի» հետ գավաթային խաղերում, այստեղ «Աթլետիկոյի» դեմ խաղում տրամադրությունը համապատասխան կլինի: Գործնականում, հավանաբար, կարելի է երկու թիմերի կողմից էլ գոլեր սպասել, և երբ դրա համար տալիս են լավ գործակից՝ երկուսից բարձր, կարելի է խաղալ, ընդ որում խաղը կայանալու է Բիլբաոյի «Նուեվո Սան Մամեսում»: Եթե խաղային «Կալդերոնում», դժվար թե խորհուրդ տայի այս խաղադրույքը: Իսկ Բիլբաոյի մարզադաշտում կարելի է ռիսկի դիմել:

Առաջարկում եմ շատ համակրելի՝ 2,05 գործակցով «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը: «Աթլետիկոյում» կրկին բացակայում է հիմնական դարպասապահ Յան Օբլակը: Մոյան դեռ այդքան էլ վստահ չի իրեն զգում: Դրանում էլ Բիլբաոյի «Աթլետիկի» շանսն է, հետևաբար իմ տարբերակն է 2,05 գործակցով «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ն է:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 19-րդ տուր
19:15/22 հնվ
«Աթլետիկ» Բիլբաո - «Աթլետիկո Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ