«Աթլետիկ» Բիլբաո — «Աթլետիկո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

16:00, 14 հնս 2020
«НТВ-Плюс» եւ «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա Լիգայի 28-րդ տուրի «Աթլետիկ» Բիլբաո — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ:

Սա այն խաղն է, որում հաստատ շատ գոլեր չպետք է լինեն: Հանդիպումը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 15:00-ին, այսինքն մեկ ժամ շուտ նրանք կսկսեն Իսպանիայում: Շոգ կլինի Բիլբաոյում: Հանդիսականներ չեն լինի:

Հանդիպում են թիմեր, որոնք բոլորից քիչ են գոլ բաց թողնում, գրեթե բոլորից քիչ: Ամենից քիչը «Ռեալն» է բաց թողնում (19), հետո «Աթլետիկոն» (21) և «Աթլետիկը» (23):

Եթե նայենք կադրային կորուստներին, ապա Բիլբաոյի կազմում չի խաղա Ադուրիսը, նա այս ընդմիջման ընթացքում ավարտեց կարիերան: «Աթլետիկոյի» կազմում չեն խաղա Կորեան և Վիտոլոն, երկուսն էլ մկանային վնասվածքներ ունեն: Չի խաղա նաև որակազրկված Ժոաու Ֆելիքսը:

Եթե հանդիպման կանխատեսման վերաբերյալ վիճես չեզոք ֆուտբոլասերի հետ, ապա նա հաստատ կասի, որ խաղն անարդյունավետ կլինի: Դա հնարավոր է: Սակայն միևնույն ժամանակ ես կասեի, որ «Աթլետիկոն» չի պարտվի: Այդպես եմ ես կարծում: Դիեգո Սիմեոնեի թիմը ընդմիջումից առաջ 5-խաղյա անպարտելիության շարք ուներ: Երեք անգամ ոչ-ոքի էր խաղացել, սակայն միշտ գոլ էր բաց թողնում: Այժմ պետք է պաշտպանությունում խաղը շտկել:

Այս թիմերի միջև վերջին 4 խաղից 3-ը սակավագոլ է եղել: Խաղադրույք եմ կատարում ««Աթլետիկոն» չի պարտվի և գոլերը տոտալ 2,5-ից քիչ» տարբերակի վրա: Գործակիցը՝ 1,76:

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա, 28-րդ տուր
16:00/14 հնս
«Աթլետիկ» Բիլբաո - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ