«Աթլետիկ» — «Բարսելոնա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

22:45, 28 հկտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Լա լիգայի 10-րդ տուրի «Աթլետիկ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետի կարծիքով ոչ այդքան արդյունավետ խաղում հաղթանակ կտանեն հյուրերը։ 

https://www.youtube.com/watch?v=ScsvHCvhlSo

Ողջույն բոլորին։ Ես Ալեքսանդր Վիշնեվսկին եմ և հատուկ «Բուքմեյքերների ռեյտինգի» համար սա իմ կանխատեսումն է «Աթլետիկ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ։

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հյուրընկալվում է իր նախկին թիմին, որտեղ շատ երկար է աշխատել։ Ավելի երկար Վալվերդեն ուրիշ թիմում չի աշխատել։ Խոստովանենք, որ Վալվերդեի հեռանալուց հետո «Աթլետիկը» թուլացել է։ Սիգանդայի գլխավորությամբ թիմը չի ցուցադրում այն վառ խաղը, որը ցուցադրում էր Վալվերդեի օրոք։ Կենտրոնական հարձակվող Արից Ադուրիսը 36 տարեկան է և դա խնդիր է։ Չի կարող այս տարիքում նա այդ դիրքում խաղալ նույնքան լավ որքան մի քանի տարի առաջ։ Հաշվի առնելով այն փաստը, որ «Աթլետիկը» կազմվում է միայն բասկերից, ապա դժվար կլինի նրան փոխարինող գտնել։ Ով էլ որ լինի նրա դիրքում, Կիկե Սոլան թե Ինյակի Վիլյամսը, ավելի վատ է ստացվում։

Կարծում եմ ՝ դժվար կլինի միավորներ խլել «Բարսելոնայից», բայց պատմականորեն եթե մոտենանք հարցին, ապա կփաստենք, որ «Բարսելոնային» միշտ էլ դժվար է եղել Բիլբաոյում։ Բիլբաոյում կայացած վերջին հինգ խաղերում «Բարսելոնան» հինգ գնդակ է խփել, ինչը կատալոնական թիմի համար չափազանց քիչ է։ Սակայն Վալվերդեի գլխավորությամբ «Բարսելոնան» լավ տեսք ունի․ 8 հաղթանակ և միայն մեկ ոչ-ոքի հյուրընկալվելիս «Աթլետիկոյի» հետ։ Ահա այսպիսի արդյունքներ ունի «Բարսան» առաջնությունում։ Չեմպիոնների լիգայում ևս թիմը միավորներ չի կորցնում, սակայն չի կարելի ասել, որ կատալոնացիները չափազանց շատ են խփում։ Ամենաշատ հանդիպող հաշիվը 2։0-ն է, ավելի քիչ 3։0, երբեմն 2։1 կամ 3։1։ Բայց համենայն դեպս «Բարսելոնայի» կողմից գոլային հրավառություն հաճախ չենք տեսնում։ Ամբողջ առաջնության ընթացքում ընդամենը երկու դեպքում է գոլերի տոտալը գերազանցել 4,5-ը։ Լավ մարզավիճակում թիմը տանը ջախջախեց «Էյբարին» և «Էսպանյոլին»։

Կարծում եմ ՝ «Բարսելոնան» հիմա այդքան էլ լավ մարզավիճակում չէ։ Ինձ թվում է«Բարսան» կհաղթի «Աթլետիկին», սակայն կվերցնեմ «Բարսելոնայի» հաղթանակը տոտալ քիչ (4,5)-ի հետ։ Եթե «Բարսելոնայի» մաքուր հաղթանակի համար սահմանված է 1,4 գործակիցը, ապա եթե դրան ավելացնենք նաև ՏՔ (4,5)-ը ապա կունենանք արդեն բավականին աշխատանքային 1,7 գործակից։ Դա արդեն հետաքրքիր է։ Կարծում եմ, որ «Բարսան» կհաղթի, չէ որ թիմը կարգով առավել բարձր է, բայց շատ գոլեր չի խփի, քանի որ թիմը ուժեր է խնայում։ Նույնիսկ տնային խաղերում «Բարսելոնան» գոլային հրավառություններ չի կազմակերպում։ Օրինակ «Մալագային» թիմը հաղթեց շատ էկոնոմ կերպով ՝ ընդամենը 2։0 հաշվով։ Վաղուց «Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակ չի տարել նույնիսկ այնպիսի թիմի նկատմամբ, ինչպիսին է «Օլիմպիակոսը»։ Ընդամենը 3։1։

Կարծում եմ ՝ հենց այս խաղում այս տարբերակը ՝ Հ2 և ՏՔ (4,5)-ից պետք է որ աշխատի։ Չէ որ «Բարսելոնան» շաբաթվա միջնամասում ունի նաև հանդիպում Չեմպիոնների լիգայում, որտեղ Վալվերդեն կմրցի իր ևս մի նախկին թիմի՝ «Օլիմպիակոսի» դեմ։ Ահա այսպիսի նոստալգիայով լի շաբաթ կատալոնական ակումբի մարզչի համար։ Կարծում եմ ՝ հաղթական «Բարսելոնայի» շարքը կշարունակվի, բայց քիչ խփված գոլերով։ Կարծում եմ ՝ ամեն ինչ կգնա այնպես, ինչպես որ գնացել է մինչ հիմա։

Շնորհակալություն ուշադրության համար։ Ձեզ հետ էր Ալեքսանդր Վիշնեվսկին։ Բաժանորդագրվեք «Բուքմեյքերների ռեյտինգին» և հաջողություն ձեզ խաղադրույքներում։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա 2017-18․ 10-րդ տուր
22:45/28 հկտ
«Աթլետիկ» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ