«Աթլետիկ» – «Աթլետիկո»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
Բասկերը հաղթել են Մադրիդում կայացած առաջին խաղը 1։0 հաշվով։ Հիմա ֆավորիտ է «Աթլետիկը», որի՝ կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը գնահատվում են 1․23 գործակցով։
Հանդիպումը պետք է գոլառատ լինի, քանի որ «Աթլետիկոն» վերջին 2 մրցաշրջաններում հարձակողական խաղ ցուցադրող թիմ է դարձել։ Այնքան էլ հուսալի չի գործում թիմի պաշտպանությունը, մրցակիցները շատ են գոլային պահեր ստեղծում։ Կարելի էր ընտրել «Աթլետիկոյի» գոլերի տոտալի վերաբերյալ խաղադրույքը, բայց ինձ թվում է, որ տանտերերը կարող են խորը պաշտպանության անցնել, իսկ երկրպագուներն էլ դեմ չեն լինի դրան։ Եթե հանդիպումը 0։0 ավարտի ու «Աթլետիկը» դուրս գա եզրափակիչ, երկրպագուները գոհ կլինեն։
«Աթլետիկոյից» խաղը բաց կթողնի Անտուան Գրիզմանը, որը վնասվածք ունի։ Նա շատ կարևոր խաղացող է թիմի համար։ Նույնիսկ, եթե նա կարողանա մասնակցել խաղին, ապա լավ մարզավիճակում չի լինի։ Իսկ Ալվարո Մորատան արդեն 7 խաղ է գոլ չի խփել։ Նա դժվարությամբ է գոլային պահեր ստեղծում և հիմա մարզավիճակում չէ։
2 թիմերն էլ ակտիվ են եզրերում և հաճախ են անկյունայիններ վաստակում։ Այս թիմերի միջև կայացած առաջին խաղում գրանցվել է 16 անկյունային։ 2023 թվականին թիմերը 2 խաղ են անցկացրել (11 և 10 անկյունային)։
Ընտրում եմ անկյունայինների տոտալը 9․5-ից շատ խաղադրույքը՝ 1․71 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: