«Ատալատնա» — «Յուվենտուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 18 ապր 2021
Խաղում է
Արմենիա Հ/Ը հաղորդավար, VNews.am կայքի մարզական լրագրող, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Ատալատնա» — «Յուվենտուս» հանդիպման վերաբերյալ։

Ա սերիայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա Բերգամոյում. տեղի «Ատալանտան» կմրցի «Յուվենտուսի» հետ։ Զարմանալի է հնչում, բայց այս պահին թիմերը հարևաններ են Ա սերիայի մրցաշարային աղյուսակում։ Ընդ որում՝ «Ատալանտան» չեմպիոնության համար չի պայքարում, որպեսզի հասկանաք՝ ինչ է կատարվում Ա սերիայի մրցաշարային աղյուսակում։

«Յուվենտուսի» հանդերձարանում վերջերս անհականալի իրադարձություններ են տեղի ունենում։ Իտալական մամուլը գրում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ջենոայի» հետ հաղթական խաղից հետո զայրացած շպրտել է իր մարզաշապիկը խոտածածկին, մտել է հանդերձարան, անհասցե բղավել, հարվածել պատին ու լուռ հեռացել։ Աղբյուրները գրում են, որ Կրիշը պահապնջում է հաջորդ տարի լուրջ ներդրումներ անել կազմի ուժեղացման համար, այլապես նա կհեռանա։

«Ատալանտան» վերջին շրջանում հրաշալի թափ է հավաքել։ Առաջնության առաջին հատվածում բերգամոյականները մռայլ տեսք ունեին, սակայն նոր տարուց հետո Գասեպերինին կերպարանափոխեց իր թիմին։ Վերջին անգամ «Ատալանտան» (եթե չհաշվենք «Ինտերից» կրած պարտությունը), վերջին անգամ պարտվել է հունվարին, մինչդեռ «Յուվեն» անկապ պարտվեց «Պորտուին», վերջերս էլ տանը պարտվեց «Բենեվենտոյին»։ Այս պահին «Յուվեն» երրորդն է, «Ատալանտան»՝ 4-րդը և նրանց բաժանում է 1 միավոր։

«Ատալանտայի» կազմում չեն լինի Հատոբերն (վնասվածք) ու Ռոմերոն (որակազրկում), «Յուվեն» չի կարողանա հույս դնել Ֆեդերիկո Բերնարդեսկիի վրա։ Իտալացի ֆուտբոլիստը կարանտինի մեջ է։ Բայց գլխավոր կորուստը, իհարկե, Ռոնալդուի բացակայությունն է. Անդրեա Պիռլոն հայտարարել է, որ նա թեթև վնասվածք ունի։ Չնայած, առանց նրա էլ, գոլ խփողներ կլինեն։ Այնպես որ, խաղում առնվազն 2 գոլ կլինի։

Օրդինար: Չխաղարկված
Ա Սերիա
17:00/18 ապր
Аталанта - Ювентус
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ