«Ատալանտա» – «Յուվենտուս»: Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
Իտալացի բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Ատալանտային»: Բերգամասկները շատ լավ շրջան են անցկացնում և ի զորու են այժմ խնդիրներ առաջադրել «Յուվենտուսին»: Նախորդ 7 խաղում Ջան Պիերո Գասպերինիի թիմը 6 հաղթանակ է տարել և ընդամենը մեկ ոչ-ոքի է խաղացել: Իսկ «Յուվեն» նախորդ 6 մրցավեճում 5 ոչ-ոքի է գրանցել և մեկ անգամ պարտվել է: Բայց գավաթի եզրափակիչը մեկ խաղ է, իսկ այստեղ կարելի է հավաքվել և հաղթել:
Թուրինցիները, իհարկե, ավելի տիտղոսակիր են, քան մրցակիցը: Այո՛, «Յուվեն» վերջին տարիներին տիտղոս չի հաղթել, սակայն «Ատալանտան» նախորդ անգամ նման հաջողության հասել է 61 տարի առաջ: Բերգամոն ներկայացնող ակումբը վերջին մի քանի մրցաշրջանի ընթացքում երկու անգամ հասել է գավաթի խաղարկության եզրափակիչ, բայց երկու անգամ էլ պարտություն է կրել, ընդ որում, մեկ անգամ պարտվել է «Լացիոյին», իսկ 2021-ին՝ «Յուվենտուսին»: Ընթացիկ առաջնությունում կողմերը 2 անգամ ոչ-ոքի են խաղացել:
Չենք մոռանում նաև այն, որ «Յուվենտուսը» խաղային ցածր որակի պատճառով լուրջ քննադատության տակ է հայտնվել, սակայն մրցաշարային աղյուսակում «Բյանկոներին» ավելի բարձր դիրքում է, քան «Ատալանտան»: Բերգամոն հրաշալի հարձակման գիծ ունի, դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, սակայն, եթե խոսենք կազմերից, ապա Գասպերինին խնդիրներ ունի: Որակազրկված է Ջանլուկա Սկամական, որը գարնանը հրաշալի մարզավիճակ է հավաքել: «Յուվեի» կազմում բացակայում է Մանուել Լոկատելին, որը նույնպես որակազրկված է: Այնպես որ, երկու թիմերն էլ մեկական լուրջ կորուստ ունեն:
Լարված խաղ է լինելու, «Ծեր սինյորան» ակնհայտ գործելու է երկրորդ համարով, քանի որ «Ատալանտան» հրաշալի է անցկացնում առաջին խաղակեսերը:
Երեք տարբերակ ունեմ. «Ատալանտայի» հաղթանակ և 2 թիմերը գոլ կխփեն, «Ատալանտայի» հարձակվող Տեուն Կոպմեյներսը գոլ կխփի, խաղում կլինի 11 մետրանոց:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: