«Ատալանտա» – «Վիլյառեալ»․ Իտալական ակումբը կհաղթի

23:55, 08 դկտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում իտալական «Ատալանտան» կհյուրընկալի իսպանական «Վիլյառեալին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

F խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով ապահովել է տեղը փլեյ-օֆֆ փուլում։ «Վիլյառեալն» ունի 7 միավոր և 2-րդն է, իսկ «Ատալանտան» 6 միավորով 3-րդը։ «Յանգ Բոյզը» 4 միավորով վերջին տեղում է։

«Ատալանտային» հաղթանակ է հարկավոր այս խաղում, իսկ «Վիլյառեալին» բավարարում է նաև ոչ ոքին։ Իտալական թիմը տուժեց մանչեսթերյան ակումբի դեմ դիմակայություններում, որտեղ չկարողացավ պահպանել հաղթական հաշիվները։ Վերջին տուրում Ջան Պիերո Գասպերինիի թիմը պարտադիր պետք է հաղթի, որպեսզի խմբում 2-րդ տեղը զբաղեցնի։ Ա Սերիայի նախորդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս հաղթեց առաջատար «Նապոլիին»։ Ներքին առաջնությունում «Ատալանտան» հիանալի խաղ է ցուցադրում և արդյունք է ապահովում։ Թիմը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել էր «Յուվենտուսին»։

Որքան էլ «Վիլյառեալն» ավելի շահեկան դիրքում է, կարծում եմ, որ այս խաղով իսպական թիմի արկածները ՉԼ-ում կավարտվեն և Ունայի Էմերին նորից կհայտնի իր սիրելի մրցաշարում՝ Եվրոպա լիգայում։ «Ատալանտան» ավելի ուժեղ է, ավելի աստղային կազմ ունի և ցուցադրած խաղով էլ արժանի է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ անցնելու համար։

Իհարկե, մրցաշարերը տարբեր են, բայց տեսնելով «Ատալանտայի» ցուցադրած խաղը վերջին հանդիպումներում, կարծում եմ, որ «Վիլյառեալն» իսկապես ոչ մի շանս չունի։ Ընտրում եմ «Ատալանտայի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1.74 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/8 դկտ
«Ատալանտա» – «Վիլյառեալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ