«Ատալանտա» – «Սասուոլո»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 21 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ատալանտա» – «Սասուոլո» Իտալիայի A Սերիայի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Ատալանտան» նոր մեկնարկած մրցաշրջանում դժվարությամբ է առաջ շարժվում։ Առաջնության 4 տուրից հետո Ջան Պիեռո Գասպերինիի թիմը 7-րդ տեղում է։ «Լա Դեան» առայժմ «Սկուդետոյի» հավակնորդների թվում է, բայց լիովին չի մտել ռիթմի մեջ։ Բերգամոն ներկայացնող ակումբը «Ֆիորենտինային» պարտվելուց հետո Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում ոչ ոքի խաղաց իսպանական «Վիլյառեալի» հետ, այնուհետև նվազագույն հաշվով առավելության հասավ համեստ «Սալերնիտանայի» նկատմամբ։  Կադրային խնդիրներն, անշուշտ, իրենց բացասական դերն ունեն։ Առայժմ շարքից դուրս են առաջատարներ Հանս Հատեբորը և նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու Լուիս Մուրիելը, օպտիմալ մարզավիճակում չէ Դուվան Սապատան։ «Ատալանտային» վառ հաղթանակ է հարկավոր, որպեսզի տղաները վերգտնեն վստահությունն ու հոգեբանորեն վերականգնվեն։

«Սասուոլոն» նախորդ մրցաշրջանում գերազանց հանդես գալուց հետո ձգտում է շարունակել նույն ոճով։ Թիմի նոր գլխավոր մարզիչ Ալեսիո Դիոնիզին փորձում է կատարելագործել Ռոբերտո Դե Ձերբիի կառուցած խաղը։ Թիմը չի կորցրել իր դեմքը, շարունակում է «ուրախ» և վառ ֆուտբոլ ցուցադրել, սակայն կենտրոնացվածության խնդիր կա, ինչ-որ բան չի հերիքում։ Վերջին 4 խաղերից 3-ում «Սասուոլոն» գոլ է բաց թողել վերջին րոպեներին։

Հյուրերն իրենց խաղաոճով հարմար մրցակից են դաշտի տերերի համար, այնպես որ, «Ատալանտան» փորձելու է վստահ հաղթանակ տանել։ Կարծում եմ՝  «Ատալանտան» կհաղթի և նվազագույնը 3 գոլ կխփի։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 2.00 գործակիցը։

Օրդինար: Պարտված
A Սերիա
22:45/21 սպտ
«Ատալանտա» – «Սասուոլո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ