«Ատալանտա» – «Ռոմա»: Եգոր Տիտովի կանխատեսումը
«Ատալանտան» Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճելու մի քանի շանս ունի։ Առաջինը, իհարկե, «Բայերի» հետ Եվրոպա լիգայի եզրափակիչն է։ Երկրորդը՝ թիմը կարող է Ա սերիայում մրցաշրջանն ավարտել լավագույն հնգյակում։ Այս պահին «Ատալանտան» կիսում է 5-րդ տեղը «Ռոմայի» հետ, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել։ Տնային խաղում «Ատալանտային» ձեռնտու կլինի նաև ոչ-ոքին։ Բայց, ամենայն հավանականությամբ, թիմը կցանկանա հաղթել, որպեսզի առաջ անցնի նաև «Լացիոյից»։
«Ռոմայի» համար սա ՉԼ-ի ուղեգիր նվաճելու վերջին շանսն է։ Բայց չեմ պատկերացնում, թե ինչ վիճակում է թիմը «Բայերի» հետ հանդիպումից հետո։ Նրանք մոտ էին խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելուն, սակայն ինքնագոլն ու հանդիպման վերջնամասում բաց թողած գոլը վճռեցին դիմակայության ելքը։ Թիմի համար հոգեբանորեն մեծ հարված էր։
«Ատալանտան» վստահ հաղթանակ տարավ «Մարսելի» նկատմամբ և նույնիսկ ուժեր խնայեց։ Գասպերինին ռոտացիա էր կիրառել։
Կարծում եմ, որ լավ տրամադրություն ունեցող «Ատալանտան» կհաղթի այս խաղում։ Ընտրում եմ «Ատալանտայի» հաղթանակը՝ 1․97 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: