«Ատալանտա» – «Մարսել»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 09 մյս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ատալանտա» – «Մարսել» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Առաջին խաղի համար կանխատեսել էի, որ թիմերը կփոխանակվեն գոլերով մինչև հանդիպման 60-րդ րոպեն։ Այդպես էլ եղավ։ Խաղի 11-րդ րոպեին Ջանլուկա Սկամական բացեց հաշիվը, իսկ 9 րոպե անց Շանսել Մբեմբան խփեց պատասխան գնդակը։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Պատասխան խաղում ֆավորիտ է համարվում «Ատալանտան»։ «Լիվերպուլին» ջախջախելուց հետո իտալական թիմը դարձել է մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկը։ Եթե «Ատալանտային» հաջողվի դուրս գալ եզրափակիչ, ապա մրցակիցը, ամենայն հավանականությամբ, կլինի Լևերկուզենի «Բայերը»։

Գասպերինիի գլխավորած թիմը 3 օր առաջ հաղթել է «Սալերնիտանային», իսկ «Մարսելը» 1 շաբաթ ժամանակ է ունեցել այս խաղին պատրաստվելու համար։ Թիմի գլխավոր աստղը Պյեր-Էմերիկ Օբամեյանգն է, որն այս խաղում աչքի ընկնելու լավ շանսեր կունենա։ «Ատալանտայի» պաշտպաններն արագ չեն և դիրքային գրոհների ժամանակ ազատ տարածություններ են թողնում։ Օբամեյանգն իր բարձր արագություն հաշվին կարող է օգտվել դրանից։

«Ատալանտան» տնային խաղում փորձելու է տիրել նախաձեռնությանը։ Այս թիմը գոլ է բաց թողել անգամ «Սալերնիտանայից», որն արդեն շանսեր չունի Ա սերիայում մնալու համար։

Կարծում եմ, որ այս խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով, սակայն շատ բարդ է կռահել, թե որ թիմը դուրս կգա եզրափակիչ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
23:00/9 մյս
«Ատալանտա» – «Մարսել»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ