«Ատալանտա» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Հանդիպումը գոլառատ կստացվի

23:55, 02 նյմ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում իտալական «Ատալանտան» կհյուրընկալի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Բուքմեյքերների ռեյռտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերը գոլ կխփեն և կգրանցվի նվազագույնը 3 գոլ։

«Ատալանտայից» հանդիպմանը չեն մասնակցի Գոսենսը, Ջիմսիտին, Պեսինան և Հատեբուրը, իսկ հյուրերի կազմում խաղը բաց կթողնեն Դիալոն և Մարսյալը։

«Ատալանտան» Ա Սերիայի նախորդ տուրում ոչ ոքի խաղաց «Լացիոյի» հետ (2:2): Գասպերինիի ֆուտբոլիստների համար հանդիպումը բավականին բարդ ստացվեց, քանի որ խաղի ընթացքում երկու անգամ զիջում էին հաշվի մեջ։

Չեմպիոնների լիգայի F խմբում առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է՝ 6 միավորով։ Իսպանական «Վիլյառեալը» և «Ատալանտան» 4-ական միավոր ունեն։ Վերջին տեղում է շվեյցարական «Յանգ Բոյսը»՝ 3 միավոր։

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ տուրում 3։0 հաշվով հաղթել էր «Տոտենհեմին»։

Ինչպես և առաջին խաղում, ֆավորիտ է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանչեսթերյան ակումբի հաղթանակը գնահատվում է 2․46 գործակցով։ Ոչ ոքին ստացել է 3․88 գործակից, իսկ «Ատալանտայի» հաղթանակը՝ 2․77։

Այս հանդիպման համար ընտրել եմ երկու թիմերը գոլ կխփեն և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար սահմանվել է 1․75 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/2 նյմ
«Ատալանտա» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ