«Ատալանտա» – «Ինտեր». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:45, 16 հնվ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել «Ատալանտա» – «Ինտեր» Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Բարի օր.

Իտալական Ա Սերիան շարունակում է պահպանել ինտրիգն ու ընթացիկ մրցաշրջանի ամենահետաքրքիր առաջնություններից մեկի կարգավիճակը: Գրեթե ամեն տուրում լինում են չեմպիոնական մրցավազքի վրա էականորեն ազդող դիմակայություններ: Եվ այս պարագայում պնդել, որ «Ինտերն» արդեն անհասանելի է մրցակիցների համար, իհարկե, չի կարելի: Առաջատարությունն ու չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդի կարգավիճակը հաստատելու լավ շանց միլանյան ակումբը ստացել է 22-րդ տուրում: Սիմոնե Ինձագիի թիմը կուղևորվի Բերգամո, որտեղ կհանդիպի վերջին տարիների՝ եվրոպական ֆուտբոլի ամենայուրահատուկ թիմերից մեկին:

«Ատալանտան» այս առաջնությունում էլ պահում է իր սահմանած նշաձողն ու պայքարում է ամենաբարձր տեղերի համար: Ջան Պիերո Գասպերինիի թիմն իր առաջիկա մրցակցին զիջում է ութ միավոր և հաղթանակի դեպքում ոչ միայն այդ տարբերությունը կդարձնի հասանելի, այլև կօգնի «Ինտերին» հետապնդող մյուս թիմերին: Իսկ դրա կարիքը շատերն ունեն, քանի որ «Ներաձուրիները» շատ քիչ են միավոր կորցնում:

«Ատալանտայի» համար լրացուցիչ շարժառիթ է նաև «Յուվենտուսի» հաղթանակն «Ուդինեզեի» նկատմամբ: «Ծեր Սինյորան» կաղալով, բայց հասավ բերգամասկներին: «Ատալանտան» պետք է ասի իր խոսքը, թեկուզ առաջատարի հետ դիմակայությունում:

Գաղտնիք չէ, որ հանդիպում են Ա Սերիայի ամենաարդյունավետ թիմերից երկուսը: «Ինտերը» խփած գնդակների քանակով առաջինն է, «Ատալանտան»՝ չորրորդը: Գրեթե չեմ կասկածում, որ գոլառատ ֆուտբոլի ականատեսը կլինենք: Այսօրվա «Ինտերը» պատրաստ է ընդունել բաց ֆուտբոլ խաղալու ցանկացած մարտահրավեր, իսկ «Ատալանտան» այլ կերպ չի կարող: Իրավիճակն էլ ուղղակի պահանջում է գնալ գոլերի հետևից: Այնպես որ, առաջարկում եմ ընտրել խաղում առնվազն չորս գոլի տարբերակը: Նման գործակցի համար արժե ռիսկի դիմել:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
23:45/16 հնվ
«Ատալանտա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ