«Ատալանտա» – «Բայեր»: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը
Վերջին տարիների ամենահետաքրքիր եզրափակիչներից մեկն է:
Ջան Պիերո Գասպերինին օրերս երրորդ եզրափակիչը պարտվեց «Ատալանտայի» ղեկին: Բերգամասկներն ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում գերազանց տպավորություն թողեցին:
«Լա դեան» ապահովեց նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, այնպես որ, անկախ ամեն ինչից, այս ցիկլը կարելի է հաջողված համարել:
«Ատալանտան» երբեք եվրագավաթ չի նվաճել, սա իտալական ակումբի գլխավոր մոտիվացիան է:
Բայց Տրյուֆալդինոյի քաղաքի ներկայացուցիչները կադրային լուրջ կորուստ ունեն: Վնասվածքի պատճառով բացակայելու է հենակետային գոտու հենասյուն Մարտեն դե Ռոնը:
Զույգի ֆավորիտ եմ համարում «Բայերին»: Այն, ինչ արեց և շարունակում է անել Խաբի Ալոնսոն, անբացատրելի է: «Բայերն» ընթացիկ մրցաշրջանի ամենակամային թիմն է:
Եզրափակիչը մեկ խաղ է, իսկ մեկ խաղում ամեն ինչ հնարավոր է, բայց «Դեղագործներն» այնքան են անցել հրի և սրի միջով, որ դժվար թե ձեռքից բաց թողնեն հերթական ավարը:
Առաջարկում եմ «Բայերի» հաղթանակ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: