«Ատալանտա» – «Բայեր»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 22 մյս 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ատալանտա» – «Բայեր» Եվրոպա լիգայի եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.
Եկել է 2023/2024 թվականների մրցաշրջանի եվրագավաթների եզրափակիչների ժամանակը: Բացումն անում է Եվրոպա լիգան, որտեղ ակնկալվում է «ամենաուրախ» եզրափակիչներից մեկը: Դուբլինում միմյանց հետ մրցելու են իտալական «Ատալանտան» և գերմանական «Բայերը»:

Բունդեսլիգայում պատմության մեջ առաջին անգամ հաղթած լևերկուզենյան ակումբը խաղի ընդգծված ֆավորիտն է: Չաբի Ալոնսոյի թիմը մրցաշրջանի նախավերջին խաղին մոտեցել է առանց որևէ պարտության: Անպարտելի ֆանտաստիկ շարքով ամառային դադարի գնալու համար «Բայերին» հարկավոր է հաղթել երկու եզրափակչում՝ Եվրոպա լիգայում «Ատալանտային» և երեք օր հետո Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում՝ «Կայզերսլաուտերնին»: Այս պահին Լևերկուզենն անպարտելի է 51 անընդմեջ խաղում:

Հենց այսպիսի մրցակցի է դիմակայելու շատ ավելի համեստ ցուցանիշներ գրանցող «Ատալանտան»: Բերգամոյի ներկայացուցիչը միայն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում տասը պարտություն է կրել: Բայց դա Ջան Պիերո Գասպերինիի թիմին չի խանգարում ընթանալ Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող հինգերորդ տեղում: Վերջին տուրից առաջ հիմնական մրցակից «Ռոման» երեք միավոր պակաս ունի, բացի այդ, «Ատալանտան» մեկ խաղ պակաս է անցկացրել: Այնպես որ, Իտալիայի ամենահամակրելի թիմերից մեկին հաջորդ մրցաշրջանում կրկին կտեսնենք գլխավոր եվրագավաթում, անգամ եթե «Ատալանտան» պարտվի «Բայերին»:

Ինչ վերաբերում է բուն եզրափակչին, ապա «Բայերի» ֆավորիտությունը թղթի վրա է: Առանց լուրջ նվաճումների, բայց «Ատալանտան» վերջին տարիներին ավելի մեծ միջազգային փորձ է կուտակել, քան «Բայերը»: Իսկ եվրագավաթներում, այն էլ եզրափակչում, փորձն առաջնային պլանում է: Նույնը կասեի մարզիչների հակամարտության տեսանկյունից. Գասպերինին ավելի շատ բան է տեսել մարզչական կամրջակից, քան Ալոնսոն: Իսպանացի մասնագետն իր թիմի հետ գերել է բոլորին, բայց առաջիկա եզրափակիչները ցույց կտան, թե որքանով է նա պատրաստ մեծ նվաճումների: Առավել ևս, որ Ալոնսոն մնալու է «Բայերում» և հաջորդ մրցաշրջանում լուրջ քննություն է հանձնելու Չեմպիոնների լիգայում:

Այնպես որ, վստահ եմ՝ «Ատալանտան» այս խաղում առնվազն անհույս վիճակում չէ: Չնայած, թիմերն ունեն բաց ու գոլառատ ֆուտբոլ խաղացողների համբավ, չի բացառվում, որ հենց այս խաղում նրանք որոշակի զգուշություն կդրսևորեն: Անկախ ամեն ինչից, կարծում եմ, որ «Ատալանտան» չի պարտվի հիմնական ժամանակում: Ինչ կլինի հետո՝ էական չէ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
23:00/22 մյս
«Ատալանտա» – «Բայեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ