«Ասթոն Վիլա» – «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30, 26 դկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ասթոն Վիլայի» ու «Չելսիի» միջև Անգլիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի առաջնության 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա «Վիլա Պարկում», որտեղ Սթիվեն Ջերարդի «Ասթոն Վիլան» կընդունի «Չելսիին»։ «Թոշակառուներն» ԱՊԼ-ում լեգենդար Սթիվի Ջիի ամենահաճախակի մրցակիցներն են եղել։ Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ջերարդը «Լիվերպուլի» կազմում «Չելսիի» հետ մրցել է 40 անգամ՝ կրելով 18 պարտություն։ Բացվում է դիմակայության նոր գլուխ։

Ջերարդի նշանակումը լավ է ազդում «Ասթոն Վիլայի» ելույթների վրա։ Նրա թիմը վերջին 6 խաղում տարել է 4 հաղթանակ և ծրագրում է վերջին 20 տարվա ընթացքում տանել 5 հաղթանակը 7 հանդիպման ընթացքում։ Սակայն, նույնիսկ նման արդյունքի հասնելու դեպքում, «Վիլան» զուրկ է ստաբիլությունից. Ջերարդի օրոք յուրաքանչյուր հաղթանակին հաջորդել է պարտություն։ Ինչն ավելի քան կարևոր է, բացարձակ չկա տարբերություն՝ խաղը սեփական խաղադաշտում է, թե հյուրընկալվելիս։ Թիմի լազարեթում շարունակում է մնալ Լեոն Բեյլին. ջամայկացի ֆուտբոլիստը դեռևս չի ապաքինվել վնասվածքից։ Սպասվում էր, որ «Չելսիի» խաղին նա պատրաստ կլինի, սակայն, եկած նորությունները հուսադրող չեն։

«Վուլվզի» հետ խաղից հետո Թոմաս Տուխելը չափազանց զայրացած էր. կորոնավիրուսի կտրուկ ավելացման պայմաններում նա դիմել էր իր թիմի հերթական խաղը հետաձգելու խնդրանքով, սակայն ԱՊԼ-ի ղեկավարությունը պարտադրեց դաշտ դուրս գալ։ «Գայլերի» հետ խաղի հայտացուցակում տեղ էր գտել 17 ֆուտբոլիստ, որոնցից 3-ը՝ դարպասապահ։ Հուրախություն Տուխելի, Ռոմելու Լուկակուն հաղթահարել է առողջաական բոլոր խնդիրները և պատրաստ է դաշտ դուրս գալուն՝ մանավանդ, որ Կայ Հավերցը, Տիմո Վերներն ու Հակիմ Զիեշը դեռ բուժվում են և գուցե չմասնակցեն առաջիկա խաղին։

Հաշվի առնելով, որ «Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին վերջին 6 խաղերից միայն 1-ում է անառիկ պահել սեփական դարպասը, պետք է որ այս անգամ էլ նա «չոր» չմնա, սակայն «Չելսիին» հաղթելու համար դա բավական չի լինի։

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
21:30/26 դկտ
«Ասթոն Վիլա» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ