«Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30, 26 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ասթոն Վիլա» — «Լիվերպուլ» Անգլիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Շատ էինք կարոտել ակումբային ֆուտբոլին։ Մոտ մեկամսյա դադարից հետո վերջապես նորից ստացանք հնարավորություն վերադառնալու մեր բնականոն կյանքին։ Տպավորություն է՝ կարծես ոչինչ էլ չի եղել այս ընթացքում. անգլիացիներն ինչպես ամեն տարի խաղում էին Ամանորին ընդառաջ գրեթե ամեն օր, այդպես էլ շարունակում են նաև այս տարի։ Մունդիալի ավարտից 2 օր անց «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» նորից էին որոշում պարզողին։ Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մերսիսայդցիները» պարտվեցին, սակայն դրանից Յուրգեն Կլոպը մեծ սուգ չի սարքել. առջևում կա հնարավորություն իրավիճակը շտկելու համար։ ԱՊԼ-ի 17-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «Ասթոն Վիլան»։

ԱԱ-ից առաջ Սալահն ու ընկերները կարողացան մի փոքր կարգավորել իրենց մրցաշարային դիրքերը՝ տանելով 2 անընդմեջ հաղթանակ «Տոտենհեմի» ու «Սաութհեմփթոնի» նկատմամբ։ Սակայն դրանից առաջ թիմը կատաստրոֆիկ վիճակում էր ու գտնվում էր մրցաշարային աղյուսակի առաջին տասնյակի ամենաստորին դիրքերում։ «Սիթիի» հետ հիշյալ խաղում «Կարմիրները» հիմնական կազմով չէին խաղում՝ հետագա վնասվածքներից խուսափելու համար, սակայն նույնիսկ այդ պարագայում անախորժություններից խուսափել չհաջողվեց. հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ Ջեյմս Միլները։ Նրա վերականգնման հստակ ժամկետների մասին առայժմ ոչինչ չի նշվում։

Բիրմինգհեմյան ակումբը մրցաշրջանը սկսեց «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդի հետ որպես մարզիչ։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Սթիվի Ջին լավագույն ընտրությունը չէր։ Վատ արդյունքների համար ակումբի ղեկավարությունը գնաց համապատասխան քայլի ու կատարեց մարզչական փոփոխություն. աշխատանքից հեռացված Ջերարդին փոխարինելու եկավ «միջակների» մեծ սիրահար Ունայ Էմերին։ Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Վիլան» հաղթեց իր առաջին երկու խաղում ու հիմա զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղը՝ հարմար հեռավորության վրա գտնվելով վտանգավոր «նկուղից»։ Առաջիկա խաղում հաղթելու դեպքում Էմերին կդառնա ակումբի պատմության առաջին մարզիչը, որին կհաջողվի հաղթել մեկնարկային 3 խաղում անընդմեջ։ Սակայն առանց Ֆիլիպե Կոուտինյոյի դա անելը բարդ կլինի. բրազիլացին վնասվածք ունի։

Արդյունքի «Վիլան» կարող է հասնել, քանի որ մրցակցի լազարեթն էլ լեցուն է, ինչպես «Փեթակը» տոներից առաջ. Արթուր, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Լուիս Դիաս, Դիոգու Ժոտա, Բոբի Ֆիրմինո, Կյորտիս Ջոնս, Իբրահիմա Կոնատե՝ այս բոլոր ֆուտբոլիստները կբացակայեն առաջիկա խաղում։ Այո, «Ասթոն Վիլան» կարող էր ավելի վստահ դուրս գալ խաղադաշտ, սակայն բացի Կոուտինյոյից, առավել էական է աշխարհի նորաթուխ չեմպիոն Էմիլիանո Մարտինեսի բացակայությունը, որը շարունակում է վայելել հանգիստը։

«Ասթոն Վիլայի» հարձակվող Դանի Ինգսը 6 գնդակ է խփել իր նախկին թիմերին։ Ենթադրում եմ, որ այս անգամ էլ նա կանի դա, բայց, միևնույն է, հաղթանակը կմնա «Լիվերպուլի» կողմը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր Լիգա
21:30/26 դկտ
«Ասթոն Վիլա» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ