«Ասթոն Վիլա» – «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 15 հնվ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ասթոն Վիլա» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ասթոն Վիլան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» դարձել են «ընկեր-ընկերուհի»՝ հանդիպում են գրեթե ամեն օր։ Շաբաթվա ընթացքում Սթիվեն Ջերարդի տղաները լուրջ կռիվ տվեցին «Կարմիր սատանաներին», սակայն ի վերջո դուրս մնացին Գավաթի խաղարկությունից։ Հանդիպումը դիտած մարդիկ կհաստատեն. Ջերարդի այս թիմը կարող է հաղթել այս «Յունայթեդին»։

Առաջիկա խաղից առաջ անգլիացի լեգենդար մասնագետը հայտարարեց, որ թիմի նորեկներ Ֆիլիպե Կոուտինյոն ու Լուկա Դինը պատրաստ են դաշտ դուրս գալու համար։ Նրանց հետ թիմի շանսերն ավելի են մեծանում։ Սակայն մրցակից թիմի ֆուտբոլիստների մակարդակների տարբերությունը զգալ կտա միանշանակ։ Ըստ որոշ հաշվարկների, միայն Դավիդ դե Խեան այս մրցաշրջանում «Յունայթեդին» արդեն պարգևել է 15 միավոր։ Եթե նույնիսկ «Առյուծները» շրջանցեն Ռանգնիկի բոլոր պաշտպաններին, Դե Խեան 99 տոկոսով կփրկի։

Ասում են՝ Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածքի պատճառով, գուցե, խաղը բաց թողնի։ Ըստ բրիտանական մամուլի՝ Կրիշը մարզումներից մեկի ժամանակ թեթև վնասվածք է ստացել։ Ռանգնիկը չի կարողանա նաև դաշտ դուրս բերել որակազրկված Լյուկ Շոուին ու Սկոտ ՄակՏոմինեյին։

Կանխատեսել, որ «Յունայթեդը» կհաղթի, մեծ ռիսկ է։ Գործակիցը բավական բարձր է, սակայն դա խորհուրդ չէի տա։ Բայց, միևնույն ժամանակ, չեմ հավատա «Ասթոն Վիլայի» հաղթանակին։ Ենթադրում եմ, որ կլինեն երկուստեք գոլեր։

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
19:30/15 հնվ
«Ասթոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ