«Ասթոն Վիլա» – «Մանչեսթեր Յունայթեդ»․ Էդուարդ Մորի կանխատեսումը

21:30, 15 հնվ 2022
Մոսկվայի «Սպարտակի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Մորը կանխատեսում է արել «Ասթոն Վիլա» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իմ կարծիքով՝ շատ հետաքրքիր դիմակայություն է լինելու։ Թիմերը բոլորովին վերջերս են մրցել գավաթի խաղարկությունում։

Ինչպես հիշում եք, այդ խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն ես տպավորված չեմ «Մանկունյացիների» խաղով։ «Կարմիր սատանաներն» ավելի լավ ֆուտբոլ էին ցուցադրում Սուլշերի օրոք։ «Յունայթեդը» լավ կազմ ունի, բայց առայժմ չի արդարացնում սպասելիքները։ Ռալֆ Ռանգնիկի խոստացած բարձր պրեսինգը բացակայում է։ Իսկ թիմը հիմնականում գոյատևում է ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ։

Գավաթի խաղում գերմանացի մասնագետը հանգստի հնարավորություն էր տվել Ռոնալդուին։ Առաջին խաղակեսը բավականին լավ ստացվեց և ինձ թվաց, թե «Յունայթեդը» վերադարձել է։ Բայց գոլից հետո «Յունայթեդը» դադարեց ֆուտբոլ խաղալ։

«Ասթոն Վիլան» աստիճանաբար ավելացնում է։ Մրցաշրջանի ընթացքում թիմը գլխավորեց Սթիվեն Ջերարդը։ Այստեղ չկան այնպիսի խաղացողներ, ինչպիսին թոփ ակումբներում են, բայց «Վիլան» համարձակ ու ագրեսիվ է գործում։ Երկրորդ խաղակեսում Ջերարդի կոլեկտիվն առավելությամբ էր գործում և «Յունայթեդի» բախտը բերեց, որ հանդիպումն ավարտվեց նվազագույն հաղթանակով։

Ենթադրում եմ, որ այս անգամ «Ասթոն Վիլան» ավելի ակտիվ կսկսի ու չեմ բացառում, որ առաջին խաղակեսում կկարողանա հաջողության հասնել։

Այնպես որ, ընտրում եմ դաշտի տերերի (0) հանդիկապով հաղթանակը։

Օրդինար: Վերադարձ
Պրեմիեր լիգա
21:30/15 հնվ
«Ասթոն Վիլա» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ