«Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ»: Թիմերը կփոխանակվեն գոլերով

21:30, 26 դկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ասթոն Վիլան» 15 խաղից հետո 18 միավորով 12-րդ տեղում է։ Ունայ Էմերիին նախորդ ամիս նշանակվել էր բիրմինգեմյան թիմի գլխավոր մարզիչ։ Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Ասթոն Վիլան» հաղթել է նախ՝ «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ հետո նաև «Բրայթոնին»։

«Ասթոն Վիլան» լուրջ կորուստ ունի այս խաղից առաջ։ Թիմին դեռ չի միացել հիմնական դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը, որն Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։

«Լիվերպուլը» դադարից հետո արդեն մեկ խաղ անցկացրել է։ Կլոպի գլխավորած թիմն Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում 2։3 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։ Մերսիսայդցիները նույնպես կորուստ ունեն։ Վնասվածքի պատճառով հանդիպման չեն մասնակցի Ռոբերտո Ֆիրմինոն և Ջեյմս Միլները, իսկ Իբրահիմա Կոնատեն թիմին կմիանա միայն այս խաղի հաջորդ օրը։

Էմերին փորձառու մարզիչ է, որը ծանոթ է անգլիական ֆուտբոլին։ Նա ժամանակին աշխատել է «Արսենալում»։ Նման իրավիճակում, կարծում եմ, որ տանտերերը մի փոքր առավելություն կարող են ունենալ։ «Լիերպուլի» համար ընթացիկ մրցաշրջանը մեծ խնդիրներով է անցնում։ Այնուամենայնիվ, հյուրերը կարգով ավելի բարձր են։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․87 գործակցով։ Հյուրերը ոչ միշտ են կարողանում հուսալի գործել պաշտպանությունում, իսկ «Ասթոն Վիլան», անկասկած, կարող է օգտվել դրանից։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
21:30/26 դկտ
«Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ