«Ասթոն Վիլա» — «Լիվերպուլ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

19:00, 02 նյմ 2019
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 11-րդ տուրի «Ասթոն Վիլա» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ:

Եթե չհաշվենք նախորդ շաբաթ «Ման․ Սիթիի» դեմ խաղը, ապա «Ասթոն Վիլան» վերջին հինգ խաղերում չորս հաղթանակ է տարել ու դուրս է եկել լիգայի գավաթի քառորդ եզրափակիչ։ Այո՛, նույնիսկ Գվարդիոլայի թիմի դեմ բիրմինգեմցիները լավ տեսք ունեին, բայց, ինչպես դա հիմնականում լինում է «Սիթիի» դեմ խաղերում, խոշոր հաշվով պարտվեցին։

«Վիլան» արագ, ճկուն թիմ է, որը փորձում է ագրեսիվ ֆուտբոլ ցուցադրել։ Խաղում շատ բան կախված է երիտասարդ ավագ Ջեկ Գրիլիշից, ում ծառայություններով հետաքրքրված է հենց «Լիվերպուլը»։ Նրա մասնակցությունը առաջիկա խաղին հարցականի տակ է։

«Լիվերպուլը» «Արսենալի» դեմ լիգայի գավաթի խաղում դուրս էր եկել ամբողջությամբ ուրիշ կազմով, 11 նոր ֆուտբոլիստներով։ Այնպես որ հիմնական կազմը պատրաստ է նոր կռվի։

Կարծում եմ՝ «Վիլայի» հետ հեշտ չի լինելու «մերսիսայդցիներին»։ Հասկանալի է, որ հյուրերը ֆավորիտ են, բայց խոշոր հաշիվ այս խաղից պետք չի սպասել։

Նաև կարծում եմ, որ տանտերերը ակտիվ կօգտագործեն եզրերը, ինչի արդյունքում բազմաթիվ անկյունայիններ կվաստակեն։

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ 2019/2020․ 11-րդ տուր
19:00/2 նյմ
«Ասթոն Վիլա» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ:
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ 2019/2020․ 11-րդ տուր
19:00/2 նյմ
«Ասթոն Վիլա» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ