«Ասթոն Վիլա» – «Լիվերպուլ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
«Ասթոն Վիլայի» համար վերջին մի քանի շաբաթը լավ չի դասավորվում: Արդեն 4 խաղ անընդմեջ թիմը չի կարողանում հաղթել: Զգացվում է, որ ֆուտբոլիստներն արդեն հոգնել են, ինտենսիվ խաղը բացակայում է, գոլային պահերը քիչ են: Պահերի իրացումը ևս կաղում է: «Օլիմպիակոսը» ցույց տվեց բոլոր այն խնդիրները, որոնք առկա են «Վիլայի» խաղում: Ամեն դեպքում, «Ասթոն Վիլան» ընթացիկ մրցաշրջանի ամենավառ թիմերից է: Կադրային իրավիճակը և բարդ օրացույցը առաջնության վերջում խաթարեցին այս կոլեկտիվի կայուն ընթացքը:
Չեմ կարծում, թե Հունաստանում կայացած ծանր հանդիպումից 3 օր անց բիրմինգեմցիները որակյալ ֆուտբոլ կցուցադրեն Պրեմիեր լիգայում: Ենթադրում եմ, որ Ունաի Էմերիի թիմը կմնա 4-րդ տեղում, սակայն դրա համար հարկավոր է հաղթել կամ գոնե ոչ-ոքի խաղալ «Լիվերպուլի» հետ, իսկ վերջին տուրում առավելության հասնել «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:
Այն բանից հետո, երբ «Լիվերպուլը» դուրս մնաց չեմպիոնական պայքարից, կրկին նմանվեց իրեն: Յուրգեն Կլոպի տղաները հիանալի ֆուտբոլ խաղացին «Տոտենհեմի» հետ: Նկատվում է, որ ֆուտբոլիստները չեն ցանկանում տխուր նոտայով ճանապարհել գերմանացի մասնագետին: «Տոտենհեմի» հետ մրցավեճում մերիսայդցիները 25 հարված կատարեցին դարպասի ուղղությամբ, նույնը սպասում եմ նաև այս դիմակայությունում:
Կարծում եմ՝ այս անգամ էլ «Լիվերպուլը» վառ ֆուտբոլ կցուցադրի, կտիրի նախաձեռնությանը ու նաև կհաղթի:
Առաջարկում եմ «Լիվերպուլի» հաղթանակ և «Լիվերպուլի» գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: