«Ասթոն Վիլա» – «Լիլ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ասթոն Վիլան» լավ հանդես չի գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Թիմը զիջել է 4-րդ տեղը «Տոտենհեմին» և կարող է զրկվել Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգրից։ Ունայ Էմերիի թիմերը եվրագավաթային մրցաշարերում միշտ էլ ավելի լավ արդյունքներ են գրանցել։
«Ասթոն Վիլան» Կոնֆերենցիաների լիգան հաղթելու ֆավորիտներից մեկն է։ Այնուամենայնիվ, թիմը հիմա լավ մարզավիճակում չէ։ Անգլիական ակումբը վերջին 5 հանդիպումներից 4-ում գոլ է բաց թողել, իսկ ԱՊԼ-ի նախորդ տուրի տնային խաղում 3։3 հաշվով ոչ-ոքի է գրանցել «Բրենթֆորդի» հետ։
«Լիլը» գլխավորում է Պաուլու Ֆոնսեկան, որի թիմերը միշտ հարձակողական խաղ են ցուցադրել։ «Լիլը» Ֆրանսիայի առաջնությունում անպարտելի է վերջին 5 խաղերում։ Թիմը նախորդ 2 խաղերում հաղթել է «Մարսելին» և «Լանսին», սակայն 2 հանդիպումներում էլ գոլ է բաց թողել։
Ենթադրում եմ, որ այս խաղում թիմերը կփոխանակվեն գոլերով։ 2 թիմերն էլ հուսալի չեն գործում պաշտպանությունում, սակայն լավ խաղ են ցուցադրում հարձակման գծում։
Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն՝ 1․75 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: