«Ասթոն Վիլա» – «Արսենալ»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

20:30, 24 օգս 2024
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Ասթոն Վիլա» – «Արսենալ» Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Պետք է նշել, որ սա ամենահետաքրքիր և ամենաանկանխատեսելի խաղն է այս տուրում։ 2 թիմերն էլ մրցաշրջանի հենց մեկնարկից խաղում են ուժերի 100 տոկոսով։ Թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես առաջին տուրում թիմերը լավ տեսք ունեին։ Այդ պատճառով էլ այս խաղը կարելի է անկանխատեսելի համարել։

Նախորդ մրցաշրջանում «Ասթոն Վիլան» 2 անգամ հաղթել է «Արսենալին»։ Լոնդոնյան թիմը նախորդ մրցաշրջանի 38 խաղերում ընդամենը 5 պարտություն էր կրել, որոնցից երկուսը՝ բիրմինգեմյան ակումբից։

Առաջին տուրում «Ասթոն Վիլան» հաղթել է «Վեսթ Հեմին», որի դեմ արտագնա խաղում Ունայ Էմերիի գլխավորած թիմը հիանալի էր գործում։ Թիմի խաղում ամեն ինչ շատ լավ էր ստացվում։ Օնանան լավ է հարմարվել թիմին և նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ։

Էմերիի կատարած փոփոխություններն էլ արդյունք տվեցին։ Կարծում եմ, որ առաջին տնային խաղում «Ասթոն Վիլան» լավ հանդիպում կանցկացնի։

«Արսենալին» համարում եմ այս մրցաշրջանում չեմպիոնության գլխավոր ֆավորիտը։ Արդեն տեսանելի է, որ Միկել Արտետայի բոլոր մտքերն ու գաղափարները ֆուտբոլիստները կարողանում են իրականացնել խաղադաշտում։ Թիմը կազմակերպված է գործում։ Նախորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբն ամենաքիչն էր գոլ բաց թողել։

Կարծում եմ, որ որակի առումով հիանալի հանդիպում կլինի, բայց գոլեր շատ չենք տեսնի։ Ընտրում եմ «Ասթոն Վիլայի» ֆորա (+1) խաղադրույքը՝ 1․60 գործակցով։ Ինձ թվում է, որ այսպիսի խաղերում պետք է ընտրել ոչ-ոքի խաղադրույքը, որի համար բավական բարձր գործակից է սահմանվել՝ 3․95։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/24 օգս
«Ասթոն Վիլա» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/24 օգս
«Ասթոն Վիլա» – «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ