«Ասթոն Վիլա» – «Այաքս»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Առաջին խաղում գրանցվել է ոչ-ոքի (0:0): Տարօրինակ է, քանի որ 2 թիմերն էլ հարձակողական խաղ են ցուցադրում։ Առաջին խաղը թիմերն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստներով, քանի որ հանդիպման վերջնամասում երկու խաղացող հեռացվեց խաղադաշտից։
Այդ խաղից հետո «Ասթոն Վիլան» անպասելի պարտություն կրեց ԱՊԼ-ում՝ տնային խաղում 0։4 հաշվով զիջելով «Տոտենհեմին»։ Եվ սա այն դեպքը չէ, որ թիմը, եվրագավաթային խաղի մասին մտածելով, չէր կենտրոնացել ներքին առաջնության վրա։ «Ասթոն Վիլան» ԱՊԼ-ում պայքարում է լավագույն քառյակում հայտնվելու համար։ Ունայ Էմերիի գլխավորած թիմի համար շատ կարևոր է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը։ Կարծում եմ, որ դա ավելի կարևոր է, քան Կոնֆերենցիաների լիգայում հնարավոր հաղթանակը։
Ենթադրում եմ, որ «Ասթոն Վիլան» գերմոտիվացված կլինի ու հենց խաղի սկզբից մեծ ճնշում կգործադրի մրցակցի վրա։ «Այաքսը» հիմա դժվար թե կարողանա լուրջ դիմադրություն ցույց տալ։ Թիմերը կադրային խնդիրներ չունեն։
«Ասթոն Վիլան» արդեն 2 խաղ է գոլ չի խփել։ Կարծում եմ, որ հիմա թիմը գոլառատ հանդիպում կանցկացնի։
Իմ կանխատեսումն է «Ասթոն Վիլայի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․81 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: