«Աստանա» — «Սելթիկ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը.

19:30, 22 օգս 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Չեմպիոնների լիգայի» որակավորման «փլեյ-օֆֆ» փուլի «Աստանա» — «Սելթիկ» հանդիպման վերաբերյալ: Պատասխան հանդիպումը կայանալու է երեքշաբթի երեկոյան Աստանայի «Աստանա-Արենա» մարզադաշտում: Մեր փորձագետը առաջարկում է խաղադրույք կատարել, որ դաշտի տերերը առաջին գոլը կխփեն:

«Չեմպիոնների լիգայի» որակավորման «փլեյ-օֆֆ» փուլի պատասխան հանդիպում: Երեքշաբթի «Աստանան» կընդունի «Սելթիկին» «Աստանա-Արենայում»: 99.9 տոկոսով շոտլանդական ակումբը արդեն խմբային փուլում է: Չնայած կարելի 100 տոկոսով վստահ լինել դրանում: 5 գնդակ «Աստանան» հաստատ ետ բերել չի կարող: Ես մեկնաբանել եմ առաջին խաղը: Հաշիվը այդքան էլ չի արտացոլում այն, ինչ կատարվում էր խաղադաշտում: «Սելթիկը» 4 հարված էր կատարել դարպասին, բայց հաղթեց 5:0: Առաջին գոլը «Աստանան» ուղարկեց սեփական դարպասը, իսկ հետո հրաշալի արդյունավետություն ցուցադրեցին արդեն դաշտի տերերը: Դարպասին կատարված բոլոր հարվածները վերածվում էին գոլի:

5:0-ն իհարկե լավ է, բայց ես չէի ասի, որ թիմերի մեջ մարզավիճակի և կարգի նման մեծ տարբերություն կա: Իհարկե «Սելթիկի» ֆուտբոլիստները ավելի փորձառու են, մանավանդ հարձակման գծի խաղացողները: Բայց և չեմ կարող ասել, որ «Աստանան» վատ տպավորություն թողեց առաջին խաղում: Ուղղակի դա «Աստանայի» և թիմի դարպասապահ Մոկինի օրը չէր:

Իսկ հիմա «Աստանան» խաղալու է սեփական հարկի տակ իր սիրելի երկրպագուների կողքին և ավելին` ոչ արհեստական խաղադաշտում: Ավելին, «Սելթիկին» սպասվում է յոթ ժամանոց թռիչք մինչ Ղազախստան հասնելը: Դա կարող է ազդել իհարկե: 5:0-ից հետո հնարավոր է, որ ոչ այդքան մեկնարկային կազմ դուրս բերի Բրենդան Ռոջերսը: «Աստանան» իհարկե փորձելու է մի բան անել, գոնե չպարտվել: Եթե փորձենք հիշել նրանց վերջին խաղերը սեփական դաշտում եվրագավաթներում, ապա կնկատենք, որ «Աստանան» ոչ մեկին հանգիստ չի թողնում: Նույնիսկ խմբում խնդիրներ ունեցան «Գալաթասարայը», «Բենֆիկան» և «Աթլետիկոն»:

Ես կարծում եմ, որ «Աստանան» լուրջ կնախապատրաստվի և կփորձի շատ ուժեղ թակել «Չեմպիոնների լիգայի» դռները այնպես, որ լսելի լինի բոլորին: Կարծում եմ, որ «Աստանայի» ուժերից է խփել այս խաղի առաջին գոլը: Տանտերեը կսկսեն խաղը խիզախ և ագրեսիվ կերպով: Իսկ «Սելթիկի» խաղացողների գլխում առաջին խաղի արդյունքն է լինելու:Միգուցե նրանք մինչև վերջ էլ փորձեն տրամադրվել: Այդ ամենին գումարած խաղի պայմանները կարող են ազդել Գլազգոյից ժամանած թիմի վրա:

Օրդինար: Հաղթած
«Չեմպիոնների լիգա»
19:30/22 օգս
«Աստանա» - «Սելթիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ