Արթուր Աբրահամ — Հիլբերտո Ռամիրես Սանչես․ Նիկոլայ Վալուեվի կանխատեսումը

06:00, 10 ապր 2016
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Նիկոլայ Վալուեվը կանխատեսում է արել 2-րդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման Արթուր Աբրահամ (44-4, 29 նոկաուտ) — Հիլբերտո Ռամիրես Սանչես (33-0, 24 նոկաուտ) մենամարտի վերաբերյալ։

Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, ազգությամբ հայ, բայց Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի և մեքսիկացի Հիլբերտո Ռամիրես Սանչեսի մենամարտը կկայանա ապրիլի 10-ին՝ Լաս Վեգասում (Նևադա նահանգ, ԱՄՆ)։

Արթուր Աբրահամը բռնցքամարտում հարգված անձնավորություն է։ Նա 20-ից ավելի տիտղոսային մենամարտ է անցկացրել, որոնցից մեծ մասում հաղթել է, բայց դժվար թե առաջիկա մենամարտը նրա համար հեշտ ստացվի։ Մեքսիկացին պրոֆեսիոնալ սպորտի համար հրաշալի տարիքում է։ Բռնցքամարտիկների միջև 12 տարվա տարիքային տարբերություն կա, և իհարկե, նրանք ունեն տարբեր անատոմիական տվյալներ։ Այստեղ ամեն ինչ տաղանդավոր ու աճող սպորտսմեն Ռամիրեսի կողմն է։

Եվ սա նրա վերջին առավելությունը չէ։ Ռամիրեսը դիմացկուն է, ամուր կանգնում է ոտքերի վրա, աշխատունակությունը պահպանում է ողջ մենամարտի ընթացքում՝ հասցնելով բավական լուրջ հարվածաշարեր։

Ինչ վերաբերում է նրա պաշտպանությանը, ապա այն այնքան էլ կատարյալ չէ․ նրա պաշտպանությունը լավագույնը չէ, իսկ երբ մրցակիցդ հզոր հարվածներով փորձառու նոկաուտի ենթարկող է, ապա ձախողումներն անխուսափելի են։ Կարևոր է, թե որքանով Արթուրը կհաշվարկի իր ուժերը, և կբավականացնեն դրանք ազդեցիկ հարվածներ հասցնելու համար։ Եթե նա կարողանա անցկացնել իր հարվածներից մեկը, Ռամիրեսը կարող է փակվել պաշտպանությունում, ինչն Աբրահամին թույլ կտա թելադրել իր մենամարտը։

Չնայած Ուիլլի Վենգերը հայտարարել է, որ մարզումներն անցնում են պատշաճ կերպով, վերջին մենամարտերը ցույց տվեցին, որ Արթուրի ֆիզիկական վիճակն ու տոկունությունն ակնհայտորեն չեն բավականացնում։ Նրա հարձակումներն այնքան էլ երկար չեն տևում, Աբրահամը բավական արագ է հոգնում։ Բացի այդ, հայ բռնցքամարտիկը օտար հողում այնքան էլ հարմարավետ չի զգում իրեն։

Կարծում եմ, որ երիտասարդություն — փորձ պայքարում կհաղթի երիտասարդությունը։

Օրդինար: Հաղթած
WBO վարկածով աշխարհի չեմպիոնի մենամարտ, 2-րդ միջին քաշային կարգ
06:00/10 ապր
Արթուր Աբրահամ - Հիլբերտո Ռամիրես Սանչես
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ