«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 11-րդ տուրի «Արսենալ» — «Վուլվերհեմփթոն» հանդիպման վերաբերյալ:
Միայն «Արսենալը» կարող է 5 գոլ խփել և չհաղթել: «Զինագործները» տարիներ է՝ չեն փոխվում, և Ունայի Էմերին հրաշագործ չէր, որ ինչ-որ բան փոխեր: Լոնդոնյան ակումբը եզրերում դիզբալանս ունի, գնդակով թիմը շատ լավ է գործում, բայց այն կորցնելու ժամանակ բակային թիմի է վերածվում:
«Գայլերը», հասկանալի է, երկրորդ համարով կխաղան: «Արսենալը» տարածքային առավելություն կունենա և կփորձի խոցելի տեղեր գտնել մրցակցի պաշտպանությունում: Դժվար է կռահել, թե ինչպես կավարտվի այս ամենը: «Արսենալը» գոլ բաց թողնելու դեպքում կարող է հոգեբանորեն կոտրվել: Սակայն եթե «զինագործները» առաջինը խփեն, խաղը շատ ավելի հետաքրքիր կդառնա:
Կարծում եմ՝ մենք այստեղ նվազագույնը մեկական գոլ կտեսնենք թիմերի կատարմամբ, իսկ «Արսենալը»՝ չնայած իր բոլոր խնդիրներին, որոնք մինչև առավոտ կարելի է թվել, ֆավորիտ է: