«Արսենալ» — «Վեսթ Հեմ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 07 մրտ 2020
Խաղում է
Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Անգլիայի առաջնության «Արսենալ» — «Վեսթ Հեմ» հանդիպման վերաբերյալ։

Հենց «Արսենալի» գործը սկսեցին հաջող ընթանալ, նրանք հաջողացրին դուրս մնալ Եվրոպա Լիգայի գավաթի խաղարկությունից՝ պարտվելով «Օլիմպիակոսին»։ Կկարողանա՞ «Արսենալն» ապացուցել, որ դա զուտ պատահականություն է։ Առաջիկա մրցակից «Վեսթ Հեմը» բարդագույններից չէ, սակայն կարող է ցանկացած պահի միավոր խլել ցանկացած մրցակցից։

«Արսենալը» Միկել Արտետայի գլխավորությամբ վերջերս հաջող էր հանդես գալիս։ 1 շաբաթվա ընթացքում լոնդոնցիները կարողան 3 հաղթանակ տանել, սակայն «Օլիմպիակոսի» հետ հանդիպումն ամեն ինչ փչացրեց։ Իսկ օրերս Լուկաս Տորեյրայի ստացած ծանրագույն վնասվածքը խառնեց Արտետայի խաղաքարտերը։ Չբարձրացրեց տրամադրությունն անգամ «Պորտսմութի» նկատմամբ տարած հաղթանակը։

«Վեսթ Հեմը» Դևիդ Մոյեսի գլխավորությամբ սկսել է անհամեմատ ավելի գրագետ ֆուտբոլ ցուցադրել, թեպետ և անցկացրած 6 խաղերից 4-ում պարտություն է կրել։ Հանուն արդարության, սակայն պետք է նշել, որ թիմը մրցել է բացառապես թոփերի հետ, օրինակ «Լիվերպուլի», «Լեսթերի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Այս պահին «Վեսթ Հեմը» 16-րդ տեղն է, սակայն Դևիդ Մոյեսի գլխավորած թիմը կարող է առաջիկայում բարելավել իր դիրքը։

 

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ
19:00/7 մրտ
«Արսենալ» - «Վեսթ Հեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ