«Արսենալ» Տուլա — «ԲՄԱ-Խաբարովսկ». Եգոր Տիտովի կանխատեսումը

20:30, 24 հլս 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Ռուսաստանի առաջնության 2-րդ տուրի «Արսենալ» Տուլա — «ԲՄԱ-Խաբարովսկ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ այս խաղում տանտերերը մեկ գնդակի առավելությամբ հաղթանակ կտանեն: 

Երկար պատմություն ունեցող դիմակայություն: Թիմերը հաճախ են հանդիպել ՖԱԼ-ում: Վիճակագրորեն, Տուլայից ակումբն ավելի հաճախ է հաղթում: «Արսենալը» Խաբարովսկից թիմի հետ վերջին երկու խաղում հաղթել է: Ինձ թվում է, որ այս անգամ ևս կհաղթի «Արսենալը»: Այնուամենայնիվ, ԲՄԱ-յին ժամանակ է պետք, որպեսզի հարմարվի ՌՖՊԼ-ին ու փորձ հավաքի: «Զենիթի» դեմ «ԲՄԱ-Խաբարովսկը» լավ խաղաց և հենց վարպետությունը չբավականացրեց, որպեսզի գոնե մեկ միավոր վաստակեր:

Կարծում եմ, որ «Արսենալի» դեմ արտագնա խաղում ևս այդ թիմի համար դժվար կլինի: Շատ լավ գիտեմ, թե ինչպես են մարդիկ երկրպագում «Արսենալին», որն առաջ կնետվի: Այնպես որ, ռիսկի եմ դիմում և ընտրում տանտերերի հաղթանակի տարբերակը: Ընդ որում՝ ոչ «չոր» հաղթանակի, այլ մեկ գնդակի տարբերությամբ: Ինձ թվում է, որ 1:0-ն այս խաղի ամենաիրատեսական ելքն է: Սակայն ստույգ հաշվի վրա խաղադրույք կատարելը մեծ ռիսկ է:

Օրդինար: Հաղթած
ՌՖՊԼ, 2-րդ տուր
20:30/24 հլս
«Արսենալ» Տուլա - «ԲՄԱ-Խաբարովսկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ