«Արսենալ» – «Տոտենհեմ». կանխատեսում

19:30, 26 սպտ 2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում կընդունի «Տոտենհեմին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում «Տոտենհեմը» չի պարտվի։

Հյուսիսլոնդոնյան դերբի՝ «Արսենալ» – «Տոտենհեմ»։ «Զինագործները» շատ վատ սկսեցին մրցաշրջանը։ 3 անընդմեջ պարտությունից հետո «Արսենալը» 2 դժվարին հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Թիմում խնդիրները շատ են։ Ֆուտբոլիստների մեծ մասը լավ մարզավիճակում չէ։ Գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի կարողանում կայունացնել թիմի խաղը։ Մեկնարկային կազմում անընդհատ փոփոխություններ, որոնք հիմնականում պայմանավորված են վնասվածքներով։

«Տոտենհեմի» դեպքում էլ հակառակն էր։ Թիմը 3 անընդմեջ հաղթանակով սկսեց մրցաշրջանը, այնուհետև 2 պարտություն կրեց։ Թիմը չկարողացավ հաղթել նաև «Ռենի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի  խաղում։ Հաշվի առնելով առաջնության վերջին երկու խաղերը, որտեղ «Տոտենհեմը» չի կարողացել գոլ խփել, կարծում եմ, որ այս խաղում թիմն ավելի զայրացած և մոտիվացված է լինելու։ Դերբիները միշտ էլ տարբերվում են։

Կարծում եմ՝ հյուրերն ավելի ուժեղ են և այս խաղում չեն պարտվի։ «Արսենալը» դեռևս չի ցուցադրում այն խաղը, որը կարող է թույլ տալ նման հանդիպումներում հաղթանակի հասնել։

Ընտրում եմ՝ «Տոտենհեմը» չի պարտվի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․65 գործակիցը։ Թիմերը կորուստներ չունեն, հյուրերի հարձակման գիծն ավելի տպավորիչ խաղ է ցուցադրում և ֆուտբոլիստների անհատական որակներով գերազանցում է մրցակցին։

Օրդինար: Պարտված
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/26 սպտ
«Արսենալ» – «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ