«Արսենալ» — «Տոտենհեմ»․ Կանխատեսում ԲՌ թիմից

19:30, 01 սպտ 2019

Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի գլխավոր դիմակայությունը հյուսիսլոնդոնյան դերբին է։ «Էմիրեյթսում» «Արսենալը» ընդունելու է «Տոտենհեմին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» խաղադրույք է առաջարկում ԱՊԼ-ի հերթական տուրի կենտրոնական հանդիպման համար։

Ողջույն բոլորին։

Մոլորակի լավագույն լիգաներից մեկը, կարծես թե, թափ է հավաքում։ Անգլիայում 4-րդ տուրում կկայանա ամենաթեժ դերբիներից մեկը։ Լոնդոնի հյուսիսային հատվածի երկու թիմերը՝ «Արսենալը» և «Տոտենհեմը» դուրս կգան մարտի։

Ընդհանուր առմամբ, Ունաի Էմերիի թիմը վատ չմեկնարկեց։ Երկու հաղթանակ մեկնարկային երկու խաղերում, իսկ հետո տրամաբանական պարտություն Չեմպիոնների լիգայի գործող գավաթակար «Լիվերպուլից» «Էնֆիլդում»։ Ընդհանրապես «մերսիսայդցիների» տնային մարզադաշտը սարսափազդու վայր է դարձել «զինագործների» համար վերջին տարիներին, ու իսկապես պատահական չէր այդ խաղում հյուրերի ձախողումը։

Վաստակած 6 միավորով «Արսենալը» ևս մեկ ծանր հանդիպում կանցկացնի՝ այս անգամ մրցելով «Տոտենհեմի» հետ, որը լավ չի մեկնարկել առաջնությունում։ Առաջին տուրում նորեկ «Ասթոն Վիլային» հաղթելուց հետո «խցանները» ոչ-ոքի խաղացին երկրի գործող չեմպիոն «Ման․ Սիթիի» հետ, իսկ հետո անակնկալ պարտություն կրեցին «Նյուքասլից»։ Մամուլում էլ սկսեցին քննարկել «Արսենալի» դեմ խաղից հետո Մաուրիսիո Պոչետինոյի հավանական հեռացումը, ինչը արգենտինացի մասնագետը նախախաղային ասուլիսի ընթացքում հիմարություն որակեց։

Անցնելով կանխատեսմանը՝ կարծում եմ, որ թիմերը բաց ֆուտբոլ կխաղան։ Մեծ հաշվով սա մրցաշրջանի մեկնարկն է, ու դժվար թե տեսնենք փակ, մութ ու ձանձրալի ֆուտբոլ։ Նման պարագայում կարող են լինել գոլեր, մանավանդ, որ մեկնարկում տեսանելի են թիմերի խնդիրները պաշտպանության գծում։ Կարծում եմ՝ կողմերը նվազագույնը երեք գնդակ կխփեն այս խաղում։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ 2019/2020, 4-րդ տուր
19:30/1 սպտ
«Արսենալ» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0