«Արսենալ» – «Շեֆիլդ»: Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
«Արսենալը» շաբաթվա ընթացքում հաղթեց «Սևիլիային»: Կարծում եմ՝ «Չելսիի» հետ խաղից հետո «Արսենալի» հասցեին հնչած քննադատություններն այնքան էլ արդար չէին: «Չելսին» ոչ ստանդարտ պլան առաջարկեց և շփոթեցրեց «Զինագործներին»: «Արսենալը» մրցաշրջանի վատագույն առաջին խաղակեսն անցկացրեց: Հետո վերադասավորումների շնորհիվ Արտետան փոխեց խաղը, բայց հաղթանակի չհասավ:
«Շեֆիլդը» 5 անընդմեջ պարտություն ունի: Այո՛, թիմը գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, նույնիսկ արժանի դիմադրություն ցույց տվեց, սակայն միևնույն է, թույլ կոլեկտիվ է:
Իհարկե, «Արսենալը» բացահայտ ֆավորիտ է: Լոնդոնյան ակումբը շատ է գրոհելու: Նույնիսկ ավտոբուսը չի փրկելու «Շեֆիլդին»: Արտետայի թիմն աստիճանաբար ավելացնելու է տեմպը և ճնշելու է մրցակցին:
Կարծում եմ՝ տանտերերը գոլ կխփեն առաջին խաղակեսում, իսկ ընդմիջումից հետո կավելացնեն առավելությունը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: