«Արսենալ» – «Սաութհեմփթոն»: Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
«Արսենալը» կորցրել է հոգեբանական առավելությունը չեմպիոնական մրցավազքում: Այժմ լոնդոնյան ակումբը ծանր իրավիճակում է հայտնվել: Երկու անընդմեջ խաղում «Արսենալն» առջևում էր 2:0 հաշվով, ուներ խաղային մեծ առավելություն, բայց երկու դեպքում էլ բաց թողեց հաղթանակը: Սա ակնհայտ չեմպիոնական գրաֆիկ չէ, չեմպիոնի հոգեբանություն չէ: Միկել Արտետայի թիմի ուժերը և էմոցիան սպառվում են երկրորդ խաղակեսում:
Կարծում եմ՝ այս ամենը կավարտվի առաջիկա խաղում, քանի որ «Սաութհեմփթոնն» ընթացիկ մրցաշրջանի ամենաթույլ կոլեկտիվն է: Թիմն ունի ժամանակավոր մարզիչ ու անհասկանալի կազմ: Գրեթե վստահ եմ, որ «Արսենալը» հաղթելու է: Լոնդոնցիները կարող են գոլ բաց թողնել, բայց նվազագույնը 2-ը կխփեն:
«Արսենալը» պարտավոր է հաղթել և վերադարձնել դրական էներգիան:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: