«Արսենալ» — «Սաութհեմփթոն». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Հիմնական կազմի հետ մշտապես խնդիրներ ունենալն էլ է արվեստ: Ամեն անգամ հարց է ծագում՝ ինչպես կարելի է մրցաշրջանի արդեն մեկնարկում լազարեթում պահել 5-6 առանցքային ֆուտբոլիստի: «Լոնդոնի» Արսենալն այդ առումով արվեստի վաստակավոր գործիչ է: «Սաութհեմփթոնն» էլ այլ արվեստի է տիրապետում, որն ավելի ակնածանքի ու հարգանքի է արժանի: Գրեթե յուրաքանչյուրի մրցաշրջանի վերջում թիմը վաճառում է իր առաջատարներին, սակայն որտեղից որտեղ գտնում է նրանց համապատասխան փոխարինողներ ու շարունակում պայքարը Պրեմիեր Լիգայում: Ո՞ր արվեստը կհաղթի: Կիմանանք շուտով:
«Լոնդոնի «Արսենալը» հանդիպումից առաջ ունի կադրային խնդիրներ: Վնասվածքի պատճառով կբացակայեն…»: Նմանատիպ նախադասություններով տեքստեր կարելի է հանդիպել ցանկացած կայքում: Դեռևս մրցաշրջանի մեկնարկն է, բայց այս պահին վնասվածքից ապաքինվում են Պեր Մերտեզակերը, Դեննի Ուելբեքը, Կառլ Ջենկինսոնը, Գաբրիել Պալետտան ու Աարոն Ռեմսին: Հարցականի տակ է Ալեքսիս Սանչեսի մասնակցությունը, ով հարավամերիկյան գործուղումից բավական հոգնած է վերադարձել: Փոխարենը պետք է ուրախանալ Մեսութ Օզիլի ու Օլիվյե Ժիրուի ապաքինման առիթով: Նրանք երկուսն էլ պատրաստ են խաղին: Ակնկալվում է թիմի նորեկ Շկոդրան Մուստաֆիի նորամուտը «զինակիրների» կազմում, իսկ ահա Լուկաս Պերեսը խաղը, ամենայն հավանականությամբ, կսկսի պահեստայինների նստարանից:
Ինչպես միշտ, «Սրբերի» համար մրցաշրջանի մեկնարկը ծանր ստացվեց: Առաջին 3 խաղերում թիմը ոչ մի հաղթանակ չունի, 2 հանդիպում մի կերպ ավարտել է ոչ ոքի, կրել մեկ պարտություն: Նախորդ մրցաշրջանում «Սաութհեմփթոնի» խաղին գունավորում էին տալիս Մանեն, Գրացիանո Պելեն ու Վանյաման, սակայն այս երեք ֆուտբոլիստներն էլ լքել են թիմը: Նոր գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելի համար ծանր է հետևել նաև նորեկների բացակայությանը: Ժերեմի Պյեն, դեռ չխաղացած, արդեն կտրել է ծնկի խաչաձև կապանքները (ցտեսություն ֆուտբոլ մոտ 9 ամսով): Սոֆիան Բուֆալը` ակումբի պատմության ամենաթանկ ձեռքբերումը ևս կբացակայի մոտ 4 շաբաթ: Փոխարենը լազարեթից թիմի ճամբար են վերադարձել Ֆրեյզեր Ֆոստերն ու Ռայան ԲԵրտրանդը:
Այս խաղի մեխը հենց երկու ֆրանսիացի մասնագետների դիմակայությունն է: Ի դեպ, Պյուելը դեռևս ֆուտբոլիստ լինելու տարիներին հանդես է եկել հենց Վենգերի գլխավորությամբ, երբ վերջինս գլխավորում էր ֆրանսիական «Մոնակոն»: Չնայած այս ընկերական հարաբերություններին, այնումամենայնիվ հաղթանակը կլինի «Արսենալինը», այն էլ խոշոր:
Խաղադրույք՝ «Արսենալի» հաղթանակ ու տոտալ 2,5-ից շատ գոլ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: