«Արսենալ» – «Սանդերլենդ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:45, 21 դկտ 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Արսենալ» – «Սանդերլենդ» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Կարծում եմ՝ «Արսենալի» կազմը հնարավորինս մոտ կլինի հիմնականին։ Առաջին հերթին, տիտղոսն նվաճելն ավելի մոտ է դառնում, երկրորդ հերթին, Միկել Արտետան հասկանում է, որ հաղթական շարքն ընդհատել չի կարելի։ Լոնդոնյան ակումբը 3 հաղթանակներից բացկացած լավ շարք է գրանցել՝ Պրեմիեր լիգայում բարձրանալով չորրորդ տեղ։ Իհարկե, թիմը չի ցանկանում ոչինչ փոխել։

«Սանդերլենդն» Անգլիայի երրորդ դիվիզիոնի ֆավորիտներից մեկն է, և թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնշիփի ուղեգիր նվաճելն է։ Մշուշոտ շանսերով ու ցածր պարգևավճարով (100 հազար ֆունտ ստերլինգ) գավաթային մրցաշարում պայքարը թիմի ծրագրերի մեջ չի մտնում։

Այնպես որ, տանտերերն ակնհայտ ֆավորիտ են և կխաղան հաղթանակի համար։ Հաճախ քննադատության թիրախում հայտնվող Արտետայի համար տիտղոս նվաճելը կարևոր է, բացի այդ, դա կապահովի եվրագավաթային ուղեգիր հաջորդ մրցաշրջանի համար։

Օրդինար: Հաղթած
Անգլիական լիգայի գավաթ
23:45/21 դկտ
«Արսենալ» – «Սանդերլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ